Քաղաքացիական կեցվածք. ինչպես Հենրիխ Մխիթարյանը տեղը դրեց Փաշինյանին
Օրերս նախագահական նստավայրում տեղի է ունեցել «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2024» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Սպորտում ակնառու հաջողություններ գրանցած մարզիկները մրցանակներ և պարգևներ են ստացել Նիկոլ Փաշինյանից ու նրա մոտ նախագահ աշխատող Վահագն Խաչատուրյանից։ Պաշտոնական հաղորդագրության մեջ բացակայում էր Հայաստանի ֆուտբոլի հավաքական նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը, թեև նա 2024 թ. արդյունքներով ճանաչվել էր Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկը:
Մինչ տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ գլխահակ պարգևներ էին ստանում, Մխիթարյանը ոչ միայն հրաժարվել է մասնակցել այդ արարողությանը, այլև ներկայացուցիչ չի ուղարկել պարգևը ստանալու, վարչապետի աշխատակազմն էլ, շառից-փորձանքից հեռու, նրա մասին չի էլ հիշատակել։
2022 թ. մարտին Մխիթարյանն ավարտեց իր կարիերան Հայաստանի հավաքականում, թեև լավագույն մարզավիճակում է, «Ինտեր»-ի առանցքային ֆուտբոլիստներից մեկն է։ Գործող իշխանությունները՝ իրենց խամաճիկ ՀՖՖ-ի, դրա նախագահ Արմեն Մելիքբեկյանի աջակցությամբ, ամեն ինչ արեցին Մխիթարյանին հավաքականից դուրս մղելու համար։
Հենրիխ Մխիթարյանը, ի տարբերություն այլոց, քաղաքացիական բարձր կեցվածք ունի, չի ճկվում, չի խոնարհվում օրվա իշխանությունների առջև։ Նրա այս պահվածքը պետք է ոգևորիչ լիներ մարզաշխարհի այլ ներկայացուցիչների համար, բայց ցավոք այդ անձինք նախընտրել են կռանալ Նիկոլ Փաշինյանի առջև։
Նարինե Գալոյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT