Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Քաղաքականություն

Հերթական դավաճանական թեզերը հնչել են ԱՄՆ-ում

Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ սպառնում է դառնալ դավաճանական նարատիվների տարածման հերթական դրվագը։ Փաշինյանը, որ հարկատուների փողերով մասնակցում է լիովին անհեթեթ միջոցառման, արդեն երկու հանդիպում է ունեցել, երկու տեղում էլ արել հայտարարություններ, որոնց համար այլ երկրներում վաղուց հայտնված կլիներ ճաղերի ետևում։

«Save Armenia»-ի կողմից կազմակերպված ընդունելությանը նա հայտարարել է. «Եթե հարցնեք, թե որն է Հայաստանին աջակցելու ամենաարդյունավետ միջոցն ԱՄՆ տեսանկյունից, կասեմ, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգն ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում ներառելը կլիներ շատ կարևոր, որովհետև իհարկե, մենք խթանում ենք ազատություններն, այդ թվում` կրոնական ազատությունը, բայց գիտեք, ես կարծում եմ` մարդկանց ազատությունները պաշտպանելու լավագույն գործիքը կայուն խաղաղությունն է, որովհետև կոնֆլիկտային միջավայրն ամենահարմար միջավայրն է մարդու բոլոր հնարավոր իրավունքները խախտելու համար»։ Փաստացի, Փաշինյանը խոստովանել է, որ իր վերջին հենարանը մնացել է ԱՄՆ իշխանությունը, որի հետ կան խնդիրներ։

Վաշինգտոնում ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն էլ նա ասել է, թե «իմ գնահատմամբ՝ 44-օրյայի պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն, հատկապես ձեռք ենք բերել»։

«Ես չէի ուզի նաև, որ մենք այս վերլուծությունների արդյունքում գանք այն եզրակացության, որ մեր ընկած նահատակների զոհողությունը ոչնչի մասին է եղել։ Ես համաձայն չեմ այդ դիրքորոշման հետ։ Այդ զոհողությունները Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար են եղել և հիմա պարզապես պետք է կենտրոնանանք այդ զոհողության հնարավորությունն օգտագործելու վրա։ Ընդ որում, հեշտ չի լինելու»,- նշել է Փաշինյանը։

Ի դեպ, առաջին անգամ նման խոսույթը հրապարակ է բերել հենց նրա կինը՝ Աննա Հակոբյանը՝ հայտարարելով, թե հայ զինվորները նահատակվել են հանուն ոչնչի։ Եվ այժմ կրկին այդ խոսույթը թարմացնելը վկայում է, որ Փաշինյանը միտումնավոր և ուղղորդված է անում այդպիսի դավաճանական հայտարարություններ։

Գայանե Այվազյան