Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Քաղաքականություն

Ո՞վ կհաղթի Աբխազիայի նախագահական ընտրություններում, և ինչո՞ւ են ակտիվացել «ազգամիջյան» թեմաները

Աբխազիայի արտահերթ նախագահական ընտրություններին մնացել է մոտ 10 օր, և ընտրապայքարը գնալով ավելի է թեժանում: Հաշվի առնելով վերջին շրջանում աբխազահայերի հետ կապված մի շարք հայտարարություններ, ինչպես նաև այն հանգամանքը, որ, ըստ տարբեր տեղեկությունների, թեկնածուներից մեկը՝ Ադգուր Արձինբան, թուրքական լոբբիի ներկայացուցիչ է, ինչպես նաև այն, որ Աբխազիայում մեծ թվով էթնիկ հայեր են ապրում, այս ընտրությունների հետ կապված հայ հանրության հետաքրքրությունը պատահական չէ:

Հիշեցնենք, որ վերջերս նույն Արձինբայի նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ վիրավորական հայտարարություններ են հնչել հայերի մասին, որը չի կանխվել թեկնածուի կողմից: Եվ միայն մեծ աղմուկից հետո Արձինբան ու իր շտաբը ստիպված էին արդարացման հայտարարություններ անել:

Ինչ վերաբերում է թեկնածուների վարկանիշին, ապա մասնավորաբար վերջին հարցումների համաձայն, այս ընտրությունների ընդգծված առաջատարը Աբխազիայի փոխնախագահ, նախագահի պաշտոնակատար Բադրա Գունբան է: Նրա օգտին այս պահին պատրաստ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 42 տոկոսը: Երկրորդ տեղում ընթացող Ադգուր Արձինբային քվե կտա մոտ 7,5 տոկոս ընտրող: Երրորդը Օլեգ Բարցիցն է՝ մոտ 7 տոկոսով: Ըստ փորձագետների, առաջիկա տասն օրվա ընթացքում չկողմնորոշվածների զգալի մասը կարող է «թեքվել» դեպի Բադրա Գունբան:

Ի դեպ, ինչպես գրում է «Նոյյան տապան» թերթը, խմբագրությունը բազմաթիվ նամակներ է ստացել Ռուսաստանում բնակվող համշենահայերից, որոնք խնդրել են իրենց տեսակետը հրապարակել Աբխազիայի ապագայի հետ կապված: Նրանք կոչ են արել Աբխազիայում ապրող բոլոր հայերին՝ իրենց քվեն տալ Գունբայի օգտին: «Բադրա Գունբան առաջնորդ է, որը հասկանում է, թե ինչ խաղադրույք է դրված, և պատրաստ է Աբխազիան առաջնորդել դեպի պայծառ ապագա»,-նշել են համշենահայերը:

Ի դեպ, Աբխազիայի հերոս Գալուստ Տրապիզոնյանը ևս կոչ է արել բոլոր աբխազահայերին՝ ակտիվորեն մասնակցել փետրվարի 15-ի ընտրություններին և քվեարկել Գունբայի օգտին:

Նախօրեին տված հարցազրույցում Գունբան մեկ անգամ ևս անդրադարձել է այս թեմային՝ ասելով, որ անթույլատրելի է մարդկանց տարանջատել՝ ըստ իրենց քաղաքական, էթնիկ, ազգային կամ կրոնական պատկանելության: