Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Քաղաքականություն

Պարտություն՝ հանուն իշխանության. Ուկրաինա-Հայաստան կարևոր զուգահեռներ. Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Մենք պահպանեցինք մեր պետությունը, մեր անկախությունը, ինքնիշխանությունը, մայրաքաղաքը, բազմաթիվ այլ քաղաքներ ու գյուղեր։ Ցավոք, մենք տվեցինք շատ զոհեր»։

Այս հրեշավոր փարիսեցիության հեղինակը Վ. Զելենսկին է։ Մարդ, ով ուներ հնարավորություն և պարտավորություն՝ թույլ չտալու պատերազմ, այն շուտ կանգնեցնելու, երկիրն ավերածություններից փրկելու, հարյուր հազարավոր կյանքեր փրկելու, ու չի արել դա։ Դա անելու համար պետք էր գործել ինքնուրույն՝ դրսի հրահանգները կատարելու փոխարեն։ Հիմա էլ տեսություն է հնարում, թե ինքը փրկել է բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր, և իհարկե՝ ինքնիշխանությունը։
 
«44-օրյա պատերազմում պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն». սա էլ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են։ Հրեշավոր նմանություն կա այս երկու աղետաբերների միջև։ Ուկրաինայի դեպքում գոնե պարզ դարձավ, թե ովքեր են հրահրել՝ գնալ պատերազմի, ովքեր են արգելել այն շուտ դադարեցնել։ Հայաստանի պարագայում այս կարևոր հարցը դեռ նոր պիտի պարզվի։
Ստացվում է, երբ կար շքեղ հայկական Արցախ՝ կայացած պետականությամբ, իսկ ադրբեջանական զորքը Ջերմուկի վրա չէր, Հայաստանն ինքնիշխա՞ն չէր։
Ամենևին բացառված չէ, որ առաջիկայում էլի զոհեր տալուց ու նոր տարածքներ կորցնելուց հետո Փաշինյանը նույն հանդարտությամբ ասի՝ այ, հե´նց նոր սկսեցինք կառուցել իսկակա´ն ինքնիշխանություն։ Սա չի բացառվում, քանի որ, «ինքնիշխանություն» ասելով, նա նկատի ունի ինքն իր իշխանությունը, որի պահպանման համար զոհերի ու կորուստների քանակն արդեն վաղուց չի էլ հաշվում։
 
Ընտրություններ. հերթակա՞ն, արտահե՞րթ, թե՞ այլևս անիմաստ
 
Ուկրաինայում սկսում են համակերպվել նախագահական ընտրությունների գաղափարի հետ։ Ասել է թե՝ Զելենսկուն փոխելու ու պատմության աղբանոցն ուղարկելու՝ իր արածների հետ։ Գինը սարսափելի է։
Հայաստանում հերթականի թե արտահերթի թեման է եփվում արդեն մեկ տարի։ Խնդիրն այն է, որ ընտրություններով Նիկոլն իշխանության մնալու որևէ շանս չունի։ Հետևաբար մեծ է հավանականությունը, որ նա մինչև ընտրություններն անի մի նոր սարսափելի բան, ստեղծի նոր իրականություն, որից հետո ընտրություններ կարող են կա´մ չլինել, կա´մ լինել անիմաստ մի բան։ Այս սցենարին շատ լուրջ է պետք վերաբերվել։ Ավելին՝ ամենալուրջը սրան է պետք վերաբերվել։  Մեր քաղաքական և հանրային լրջությունը պահանջում է սա գիտակցել և սրա դեմն առնել։ Պետք է պայքարը և դիմադրությունը սարքել էապես ավելի լուրջ, որակապես՝ ուրիշ։