Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Քաղաքականություն

Կապիտուլյացիոն օրակարգի շերտերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հասկանալի է, որ Փաշինյանի իշխանության տարիները պատմության էջերում հիշվելու են բացառապես սև գույներով՝ խայտառակ պարտություն, հազարավոր զոհեր, անընդհատ զիջումներ, երկրի ողնաշարի ջարդում, պարտության պայմանները հաստատող եռակողմ հայտարարություն։

Միևնույն ժամանակ, ինչ-որ առումով հետպատերազմական իրավիճակը գուցե այսքան կատաստրոֆիկ չլիներ, եթե գոնե նոյեմբերի 10-ի հայտարարության պայմաններն իրագործվեին. չնայած բզկտված իրավիճակին, բայց գոնե Արցախը գոյություն էր ունենալու։ Այնինչ, Փաշինյանը Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ամբողջությամբ հանձնեց Արցախը։ Պրահայի պայմանավորվածությունը երկրորդ խոշոր կապիտուլ յացիան էր, շատ ավելի մեծ կապիտուլյացիա, քան նույնիսկ նոյեմբերի 10-ին։

Ավելին, Նիկոլ Փաշինյանը հիմա արդեն պայմաններ է ստեղծել երրորդ խոշոր կապիտուլյացիայի համար, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կկնքվի, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը»։ Իհարկե, խաղաղության պայմանագիրն ինքնին վատ բան չէ, սակայն խնդիրն այն է, թե ինչ պայմաններով է այն կնքվում: Հիմա ակնհայտ է, որ Ադրբեջանն անընդհատ պահանջներ է դնում հայկական կողմի առաջ, որոնք ոչ միայն անընդունելի են, այլև ինչոր առումով ստորացուցիչ։ Օրինակ՝ Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն ընդունի, համաձայնի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հետ ու չունենա զինված ուժեր, որոնց միջոցով կարող է դիմագրավել արտաքին ագրեսիային։

Ու քանի որ ճանապարհների ապաշրջափակման հարցը հանվել է խաղաղության պայմանագրի օրակարգից, ապա պայմանագրի կնքմանն էլ պետք է հետևի ապաշրջափակման հարցով հատուկ համաձայնությունը, որն էլ, իր հերթին, կլինի Հայաստանի կապիտուլ յացիայի շարունակությունը։ Իշխանությունները փորձում են հանրությանը մանիպուլացնել, թե իբր ապաշրջափակման թեման պայմանագրից դուրս բերելն իրենց դիվանագիտական «հաղթանակն» է, քանի որ Ադրբեջանի ճնշումը ձախողվել է՝ միակողմանի վերջնագրով Հայաստանին ստիպելու ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Բայց մարդիկ տեսնում են, որ այդպես չէ։ Ադրբեջանն ու Թուրքիան անընդհատ պահանջում են, որ Հայաստանն իրենց սուվերեն միջանցք տրամադրի, այսինքն՝ որևէ իրավունք չունենա այդ երթուղու նկատմամբ։ Ու Փաշինյանի վերջին հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ նա, կարծես, դեմ չէ նման ճանապարհ տրամադրելուն։ Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները միայն մի աշխատանք են վարպետորեն կատարում, այն է՝ ինչպես անվերապահորեն իրականություն դարձնել Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջները։ Իսկ թե մինչև ուր կարող են հասնել այդ պահանջները, կարծում ենք, հասկանալի է։

Սակայն ամենազավեշտալին այն է, որ Նիկոլ Փաշինյանը պարտությունն ու պարտվողականությունը դեռ ներկայացնում է դրական լույսի ներքո ու հայտարարում, թե 44-օրյա պատերազմում պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն։ Այսինքն, ստացվում է, որ եթե չպարտվեինք, ինքնիշխանություն չէինք ունենալու։ Իսկ այդ ինքնիշխանությունն ինչո՞վ է դրսևորվում, ըստ իշխանությունների տրամաբանության՝ միայն նրանով, որ Ռուսաստանը դուրս է գալիս մեր տարածաշրջանից։ Իրականում Ռուսաստանի դիրքերի չափից ավելի թուլացումը չի բխում մեր պետության շահերից, քանի որ միայն ռուսական կողմն է ի վիճակի տարածաշրջանում հակակշիռ ապահովել թուրք-ադրբեջանական գործոնի նկատմամբ։ Ու եթե Ռուսաստանն ընդհանրապես դուրս գա տարածաշրջանից, մենք էլ համակերպվենք թուրքադրբեջանական տանդեմի ողորմածությանը հանձնվելուն, ապա բացառված չէ, որ շատ շուտով կորցնենք նաև մեր պետականությունը։

Համենայն դեպս, Փաշինյանը երկիրն այս ուղղությամբ է առաջ տանում։ Ըստ նրա՝ կամ պիտի հանձնվենք ու համակերպվենք, ինչ էլ որ մեզ պարտադրեն, կամ էլ պիտի ուղղակի նահատակ լինենք։ Իսկ եթե չենք ուզում նահատակ լինել «հանուն ոչնչի», ապա պետք է լինենք ուղղակի սովորական մարդիկ, որոնք ոչնչով աչքի չեն ընկնում, թեկուզ ստրկական վիճակում են։ Ստրկակական վիճակում մնալու համար անհրաժեշտ է կանխել հերոսության դրսևորումները, որոնք միտված կլինեն պայքարելուն։ Դրա համար էլ իշխանությունները հերոս են հռչակում հարկ վճարողին։ Փաստացի, կապ չունի, որ հայությունը միջազգայնորեն ստորացվում է, կարևորը՝ մարդիկ հարկեր վճարեն, իրենք էլ դրա հաշվին բարձր պարգևավճարներ ստանան։

Այսպես կոտրում են ազգի ոգին, թուլացնում դիմադրողականությունը, կտրուկ խեղդում հնարավոր պայքարի ծիլերը։ Ու եթե ավելի խորքային դիտարկենք իրավիճակը, ապա կտեսնենք, որ ի սկզբանե է այդպես եղել, սա նոր երևույթ չէ, ժամանակի ընթացքում հետևողականորեն հող է նախապատրաստվել պարտության ու զիջումների համար։ Պատահական չէ, որ պետության ղեկը վերցնելուց անմիջապես հետո իշխանությունները սկսեցին թիրախավորել սպաներին ու թուլացնել բանակը։ Իսկ իշխանության կարկառուն ներկայացուցիչները համոզված հայտարարում էին, թե իրենց կատարած հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախյան հերոսամարտերը։ Հետո էլ հիշենք, թե 2021 թվականի քարոզարշավի ժամանակ Փաշինյանն ինչպես էր նշում, թե հպարտանում է պարտությամբ։ Բացառված չէ, որ նա հետագայում հպարտանա Հայաստանի կործանմամբ։

Ընդհանրապես, հանրություններն ընտրում են այնպիսի ղեկավարների, որոնք իրենց դեպի հաղթանակներ են առաջնորդում, այլ ոչ թե դեպի պարտություններ ու կապիտուլ յացիա։ Ուղղակի զարմանալի է, որ մեր հանրությունը դեռ հանդուրժում է նման մարդկանց, որոնք մեր ժողովրդի շրջանում թերարժեքության բարդույթ են սերմանում ու անընդհատ վախեցնում պատերազմով ու պատերազմի արհավիրքներով։ Բայց դրա արդյունքում մեր թշնամիներն ավելի խաղաղասեր չեն դառնում, ընդհակառակը, նրանց պետք է, որ Հայաստանը թույլ վիճակում լինի, որ երբ ցանկանան, ագրեսիա սկսեն ու մեր պետականությունը կուլ տան։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում