Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Քաղաքականություն

Փաշինյանը հայերից «նահատակ ազգ» է կերտում

Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ աչքի է ընկնում տարատեսակ վտանգավոր թեզերի ու նարատիվների առատությամբ։ Եվ դրանք բոլորն էլ հակահայկական ու դավաճանական բնույթ ունեն, միտված են ընդամենը վերարտադրելու գործող իշխանությանը, ընդ որում, ազգային բոլոր արժեքների ու գաղափարների վարկաբերկման ճանապարհով։

Վաշինգտոնում՝ Atlantic council-ում ունեցած ելույթում Փաշինյանն ասել է, թե իր կուսակցությունը նոր էջ է փորձում բացել նաև հայերի հանդեպ միջազգային հանրության ընկալումներում։ Ըստ վարչապետի, միջազգային կոնսենսուս կա՝ եթե հայ ես, պետք է զոհվես, մինչդեռ իր կառավարությունն ուզում է փոխել դա, «հասկանալով, որ դա շատ դժվար, համարյա անհնարին առաքելություն է»։

«Հայերը որպես կանոն իրենք իրենց ներկայացնում են որպես զոհ, միջազգային համայնքը սովոր է հայերին ընկալել որպես նահատակ ազգ, և երբեմն բավական շփոթեցնող է՝ որն է պատճառը, որը՝ հետևանքը։ Երբեմն թվում է, թե հայերի միջազգային գործառույթն է դարձել նահատակ լինելը, հայերի համար անելու այլ բան չկա, և միջազգային կոնսենսուս կա այս հարցում։ Մենք փորձում ենք փոխել այդ ճակատագիրը մեր ժողովրդի համար», - ասել է Փաշինյանը։

Ցանկացած մասնագետ հինգ րոպեում կարող է ապացուցել, որ Փաշինյանի այս հայտարարությունը կեղծիք է։ Անկախության երեք տասնամյակների ընթացքում պատերազմում հաղթած Հայաստանը բնավ էլ որպես «նահատակ» չի ընկալվել։ Այդ ընկալումը բերեց Նիկոլ Փաշինյանը, որը 44-օրյա պատերազմի ըթնացքում փորձում է խորացնել այդ տպավորությունը։ Եվ այժմ էլ հայերից այդ կերպարն է կերտում՝ զուտ շահադիտական նկատառումներով։

Արմինե Շահնազարյան