Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Քաղաքականություն

Թատրոն ԱԺ-ում՝ անձնական նկատառումներով

Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի նիստը երեկ առանց սկանդալների չի անցել։ Ընդ որում, կիզակետում ոչ թե ընդդիմություն-իշխանություն հակասություններն էին, այլ հենց իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» պագամավորներն են հաշիվներ պարզել։

«Շիշ բռնող» մականունով հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորների գործունեության հարկերը բարձրացնել։ Հանձնաժողովի նախագահն ու մյուս քպականներն էլ առաջարկում են ամիս հետաձգել լիագումար նիստին այս նախագծի քննարկումը։ «Հիմա դուք բուքմեյքերական ընկերությունների շահե՞րն եք առաջ տանում, բա մեր պետական շահերն ո՞ւր մնացին։ Բա ինչի՞ փաստաբանների հարկերը բարձրացնում եք, հաշվապահների, առևտրակաների հարկերը բարձրացնում եք, բոլորին հարկում եք, բուքմեյքերականները, որ գերշահույթ են ստանում, ասում եմ՝ ավելի հարկեք, ասում եք՝ հե՛տ կանչեք, ավելի՛ քննարկենք, հետ չե՛մ կանչելու»,- հայտարարել էր Սարգսյանը, իսկ դրանից հետո լեզվակռիվ էր սկսվել, որ «Շիշ բռնողը» մի քանի կոշտ գնահատական էր տվել կուսակիցներին։

Սոցաննցերում Սարգսյանի այս վարքը դրական էին գնահատել, ողջունել, մինչդեռ, մեր աղբյուրների փոխանցմամբ, բուքմեյքերական ընկերությունների նկատմամբ նրա «հակակրանքն» ամենևին էլ հանուն ժողովրդի չէ։

ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, 2018 թ. իշխանափոխությունից հետո Սարգսյանը փորձել է կապեր ստեղծել բուքմեյքերների հետ, նրանց համար լոբբինգ անել, իհարկե, ոչ անվարձահատույց։ «Շիշ բռնողի» այս ջանքերը ձախողվել են, որովհետև այդ ընկերությունները շառից-փորձանքից հեռու նախընտրել են կամ իրենց հարցերն իրենք լուծել, կամ էլ այլ, ավելի մատչելի տարբերակներ գտնել։ Եվ այժմ Հայկ Սարգսյանի այս նախաձեռնությունը, ինչպես և Տավուշի անտառների դեպքում, որտեղ նա ցանկանում է իր մարդուն նշանակել անտառապետ, բացառապես անձնական շահագրգռության հետևանք է։

Էլեն Մաթևոսյան