Փաշինյանի ամերիկյան այցի անփառունակ ավարտը
Երեք օր ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում դեգերելուց, տարբեր կրոնական ու աղանդավորական համաժողովներում ելույթներ ունենալուց հետո Նիկոլ Փաշինյանն, ի վերջո, հանդիպել է ԱՄՆ բարձրաստիճան ղեկավարի։ Սպիտակ տանը նրան ընդունել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։
ՀՀ Վարչապետի աշխատակազմի հաղորդագրությունն աղքատիկ է, նշվում է միայն, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։
Վարչապետի աշխատակազմը նաև մեկ լուսանկար է տարածել այդ հանդիպումից, որն էլ ապացուցում է Փաշինյանի նկատմամբ ԱՄՆ իրական վերաբերմունքը։ Ըստ երևույթին, Վենսը Փաշինյանին ընդունել է հապճեպ, իր աշխատասենյակում, որտեղ ՀՀ որևէ դրոշ չի եղել, պաշտոնական արարողակարգ չի պահպանվել։
Ըստ ամենայնի, հայկական կողմի բուռն խնդրանքներից հետո Փաշինյանին մի քանի րոպե հատկացրել են, մեկ լուսանկար արել, որն էլ գործող իշխանություններն ու իրենց սպասարկուները ներկայացնելու են որպես տիեզերական մակարդակի իրադարձություն։ Իսկ այդ նույն ժամերին Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը շքեղորեն ընդունում էր տարածաշրջանի մեկ այլ փոքր պետության՝ Իսրայելի վարչապետին՝ արարողակարգի բոլոր կանոնների պահպանմամբ, ընդգծված հարգանքով, անգամ աթոռն էր պահում, որ Նեթանյահուն նստի։
Ալիսա Ասատրյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT