Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Քաղաքականություն

Ադրբեջանը միտումնավոր սրում է ՌԴ հետ հարաբերությունները

Ադրբեջանը նպատակամղված և հետևողականորեն սրում է ՌԴ հետ հարաբերությունները։ Նախ, Ղազախստանում AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման զեկույցն օգտագործեցին՝ Մոսկվային մեղադրանքներ հասցեագրելու, ընդհուպ Իլհամ Ալիևի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ մեղադրելու համար, հետո էլ հստակ պահանջ են դրել դադարեցնել ադրբեջանական մայրաքաղաքում գտնվող Ռուսաստանի տան գործունեությունը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նման պահանջի պատճառ է ներկայացրել ռուսաստանյան կազմակերպության՝ որպես իրավաբանական անձ գրանցման բացակայությունը։

Ադրբեջանական մամուլը գրում է, թե Բաքվում գործող «Ռուսական տուն» կազմակերպությանը մեղադրում էր մշակութային, հումանիտար գործունեության քողի տակ հակաադրբեջանական լրտեսության համար: «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը հաստատել է Ադրբեջանից նոտա ստանալու փաստը Բաքվում ռուսական մշակութային կենտրոնի գրանցման անհրաժեշտության մասին։ «Առայժմ կարող ենք միայն հաստատել, որ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից նոտա է եկել՝ ուղղված մեր արտաքին գործերի նախարարությանը։ Այնտեղ նշվում է այն մասին, որ մեր ներկայացուցչությունը՝ Ռուսական տեղեկատվական և մշակութային կենտրոնը (ՌՏՄԿ), որը կոչվում է Ռուսական տուն, պետք է գրանցվի որպես իրավաբանական անձ տեղական օրենսդրությամբ»,- ասել է Պրիմակովը:

Նա պարզաբանել է, որ «դա սկզբունքորեն նախատեսված է միջկառավարական համաձայնագրով, որը ստորագրվել է դեռևս 1997 թ.»։

ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել է, թե Մոսկվան պատրաստ է կատարել Բաքվի պահանջը «Ռուսական տան» գործունեության առնչությամբ։ Ռուսաստանն առայժմ զարմանալիորեն իրեն զուսպ է պահում, բայց չի բացառվում, որ առաջիկայում կոշտ մեթոդների դիմեն։ Հայաստանի համար էլ սա հնարավորություն կարող էր դառնալ ՌԴ հետ հարաբերությունները վերականգնելու, բայց Նիկոլ Փաշինյանը բոլորովին այլ օրակարգ ունի։ 

Սոնա Սաքանյան