Մարդկության 2/3-րդն ապրում է 70 տարեկանից բարձր տղամարդկանց ղեկավարության ներքո. Bild
Երկրի բնակչության 2/3-րդ մասն ապրում է 70 տարեկանից բարձր տղամարդ առաջնորդների ղեկավարության ներքո. այս մասին ասվում է Bild թերթի վերլուծության մեջ: Նշվում է, որ տվյալները վերլուծելիս հեղինակները հաշվի են առել ոչ թե պետությունների անվանական ղեկավարների տարիքը, այլ նրանց, ովքեր իրականում այդ երկրներում կայացնում են առանցքային որոշումներ:
Նշվում է, որ քաղաքական իշխանությունն ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ է կենտրոնանում տարեց տղամարդկանց ձեռքում, օրինակ՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Չինաստանում, Հնդկաստանում, Իրանում: Մոտավորապես 8 միլիարդ բնակչությունից 5,4 միլիարդը, այսինքն՝ 67,5 տոկոսը ապրում է 70 տարեկանից բարձր տղամարդկանց կառավարման ներքո:
Այս առումով ներկայիս ռեկորդակիրը Կամերունի նախագահ Փոլ Բիյան է: Նա 91 տարեկան է, պաշտոնավարում է 42 տարի։
Ինչ վերաբերում է կանանց, ապա ամբողջ աշխարհում իգական սեռի ղեկավարների իշխանության ներքո ապրում է 380 միլիոն մարդ՝ աշխարհի բնակչության 5%-ից մի փոքր պակաս: Խոսքն ընդամենը 28 երկրի մասին է: Դրանցից ամենամեծն են Մեքսիկան և Իտալիան։ Ամենաերիտասարդ կին վարչապետը Քրիստուն Ֆրոստադոտտիրն է (Իսլանդիա): Նա ընդամենը 36 տարեկան է։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT