Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Քաղաքականություն

Ամերիկյան այցը բացահայտեց Փաշինյանի սնանկությունը

Գործող իշխանությունների սպասարկուները, իշխանական քարոզչամեքենան քափուքրտնքի մեջ փորձում են համոզել հանրությանը, ԱՄՆ-ում Փաշինյանին լուրջ են ընկալել և ընդունել։ Մինչդեռ, տարրական տրամաբանություն ունեցող մարդու համար ակնհայտ է, որ Փաշինյանին իրականում ցույց տվեցին իր տեղը, իսկ Վաշինգտոն այցից քաղաքական որևէ դիվիդենտ քաղելն անհնար է։ Միգուցե, իշխանական զոմբիների օրեցօր նոսրացող բանակին դեռ կարելի է երկարականջ կենդանու տեղ դնել, բայց ՀՀ գիտակից քաղաքացիների համար ամեն բան պարզ է։

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը, մեկնաբանելով այցը, նշում է, թե Նիկոլ Փաշինյանի այցը Վաշինգտոն ուներ մեկ հիմնական նպատակ՝ հասկանալ, թե արդյոք Թրամփի վարչակազմը շարունակելու է տրամադրել իրեն այն քաղաքական աջակցությունը, որը նա ստանում էր Բայդենի վարչակազմից։

Այս հարցի պատասխանը նա կարող էր ստանալ այնպիսի մարդկանցից, որոնք Վաշինգտոնում քաղաքական որոշումներ են կայացնում։ Այդ մարդիկ են՝ նախագահը, պետքարտուղարը, անվտանգության հարցերով նախագահի խորհրդականը, պաշտպանության քարտուղարը, Պետդեպարտամենտի առանցքային պաշտոնյաները, հետախուզական համայնքի (Intelligence Community) ղեկավարությունը և այլք։

«Էական կարող էին լինել նաև Ներկայացուցիչների պալատի խոսնակի և Սենատի մեծամասնության առաջնորդի հետ հանդիպումները․ նրանք որոշումներ չեն կայացնում, սակայն կարող են ազդեցություն ունենալ որոշումների վրա։ Ինչպես հայտնի է, Փաշինյանը նման մարդկանց հետ չի հանդիպել։ Իհարկե, փոխնախագահ Վենսը լավ իմիջ ունեցող և քաղաքական ապագա ունեցող գործիչ է, սակայն, դժբախտաբար, քաղաքական որոշում կայացնող չէ և, վստահ եմ, առանձնապես տեղյակ էլ չէ վարչակազմի նախատեսած քաղաքականությունից Հայաստանի նկատմամբ։ Սա մոտավորապես նույնն է, որ ինչ որ պետության ղեկավար Հայաստանի հետ քաղաքական հարց ունենա և հանդիպի ՀՀ նախագահի հետ այդ հարցը լուծելու համար»,- նշում է ամերիկագետը:

Փաստացի, Փաշինյանը վերադարձել է ավելի շատ հարցերով, քան ուներ մինչ այցը։ ՌԴ հետ հարաբերությունները վատթարացնելով՝ գործող իշխանությունները չեն կարողացել նոր հարաբերություններ ստեղծել Արևմուտքի հետ։ Եվ այժմ Հայաստանը տանում են նոր արհավիրքների, որոնք, դժբախտաբար, այնքան էլ հեռու չեն։ 

Էլլա Ասատրյան