Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Քաղաքականություն

Իշխանությունը կադրային սով ունի

Հակակոռուպցիոն կոմիտեն երեք ամիս է՝ ղեկավար չունի։ Գիշերային SMS-ներով կոմիտեն զրկվեց իր նախագահ Սասուն Խաչատրյանից, և այժմ դեռ չի հաջողվել կոմիտեի ղեկավար ընտրել։ ՀԿ նախագահ ընտրվում է ոչ թե ուղիղ նշանակմամբ, այլ մրցութային հանձնաժողովի քվեարկությամբ, և արդեն երկու մրցույթ ձախողվել է։

Ըստ ամենայնի, նոր մրցույթում «կընտրեն» կոմիտեի նախագահ։ Թեկնածուները չորսն են, ընդ որում, բոլորն էլ իրավապահ մարմինների նախկին կամ ներկա աշխատակիցներ են։ Վերջին մրցույթին մեկ թեկնածու էր առաջադրվել՝ ԱԱԾ աշխատակից Ռաֆայել Երիցյանը: Վերջինս չհաղթահարեց անցողիկ շեմն ու նոր մրցույթ հայտարարվեց:

Այս անգամ իշխանությունները գնացել են այլ ճանապարհով, մրցույթի տպավորություն են ստեղծում՝ իրենց ցանկալի թեկնածուին անցկացնելու համար։ Առաջադրվել են փաստաբան Կարեն Բատիկյանը, Քննչական կոմիտեի փոխնախագահ Արթուր Նահապետյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Արտաշես Մայիլյանը, որը քննել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քրգործը։ Գործող իշխանության սրտի թեկնածուն, սակայն, Պետրոս Մարտիրոսյանն է, որը մի քանի տարի դատախազ է աշխատել, իսկ 2023 թ. նշանակվել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար։

Վերջինիս համար միջնորդել է անձամբ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որն էլ ցանկանում է իր վերահսկողության տակ վերցնել առանցքային այդ կառույցը։ ՔՊ-ում, ի դեպ, բոլորովին էլ կողմ չեն Արայիկ Հարությունյանի դիրքերի ամրապնդմանը, բայց այժմ տարբերակ չունեն։ Կոմիտեի նախագահին ոչ թե խորհրդարանն է նշանակում, այլ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, իսկ մրցութային հանձնաժողովի հետ լեզու Հարությունյանը վստահ է, որ կգտնի։

Մարի Արսենյան