Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Քաղաքականություն

Փաշինյանը պատեպատ է նետվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

Անզեն աչքով էլ նկատելի է, որ Նիկոլ Փաշինյանը ցայտնոտի մեջ է: Ու դա ամենից առաջ ակնհայտ է նրա իսկ հրապարակային ցուցադրական պահվածքից ու սոցցանցային հիպերակտիվությունից: Նրան, երևի թե, թվում է, որ լրահոսում ինքը «քչություն է անում»: Ու, թերևս, ձգտում է 7/24 ռեժիմով ակտիվության:

Ակնհայտ է նաև, որ Նիկոլ Փաշինյանը իր մերձավորներից ու թիմակիցներից ոչ մեկին չի ուզում թողնել այդ «սև գործը», ավելի ճիշտ՝ չի էլ վստահում ու ամեն ինչ, ինչպես ասվում է, ինքն է անում. ձվածեղից մինչև ցուցադրաբար ավտոբուս նստելը (իջնելը):

Բայց մյուս կողմից՝ այդ ամենը նրան առանձնապես չի օգնում: Նա առանց այդ էլ հասցրել է գրեթե 7 տարվա ընթացքում շատերին ձանձրացնել իր մշտական սոցցանցային ակտիվությամբ ու «չուտվող» հայտարարություններով, հակասական ու մերժելի արտահայտություններով, էժանագին շոուներով:

Հատկանշական է, օրինակ՝ այն, որ Նիկոլ Փաշինյանը մեկ ամբողջ շաբաթ պետական միջոցների հաշվին ԱՄՆ էր մեկնել՝ շրջագայության, թեպետ պաշտոնական հաղորդագրություններում դա հիշատակվեց որպես աշխատանքային այց: Իբր աշխատում էր, էլի: Ու ո՞րն էր այդ աշխատանքը: Գործնականում Փաշինյանը ոչինչ չասող մի քանի հանդիպումներ ունեցավ, որպես «հայ համայնք» հավաքված մի չորս տասնյակ մարդկանց հանդիպեց՝ անհաջող փորձելով «կռուտիտ լինել» ավելի վաղ Ցեղասպանությունը կասկածի տակ դրած իր հայտարարություններից, մասնակցեց ինչ-որ կրոնական խորհրդաժողովի, որին ոչ մի պետության առաջին դեմք չկար, ու՝ վերջ: Հա, մեկ էլ մի ընթրիքի մասնակցեց, որտեղ նույնիսկ սեղանների շուրջ չէր նստած, այլ, ասպես ասած, «կողքանց», որպես դիտորդ:

Իսկ ԱՄՆ փոխնախագահի հետ «ոտքի վրա» արված հեռախոսային լուսանկարը կարելի է շրջանցել: Դա, ակներևաբար, բացառապես դյուրահավատների վրա ազդող (դա էլ է վիճելի արդեն) պատկեր ստանալու համար էր:

Ի վերջո, Փաշինյանը վերադարձավ Հայաստան, ինչոր ծրարներ բացեց ու... գնաց ավտոբուսի թվային տոմս գնելու, ինչը, ի դեպ, նույնպես չստացվեց, համենայն դեպս՝ իր խոստովանությամբ:

Բայց, ինչպես ասվում է՝ մեկ րոպե:

Պետական միջոցների, նույնն է, թե՝ հերոս հարկատուների հաշվին երկրի թիվ 1 վարձու աշխատողը 7 օրով մեկնել է Միացյալ Նահանգներ: Իրենց ասելով՝ «աշխատանքային այցով»: Ի՞նչ աշխատանք է կատարել: Մի՞թե այդ աստիճանի ոչինչ չկար ասելու, որ նա ոչինչ չասաց, չամփոփեց իր այցի արդյունքները, եթե այդպիսիք կային: Փաստորեն, իսկապես ասելիք չկար:

Հիմա էլ մեկնել է Ֆրանսիա՝ արհեստական բանականության խնդիրներին վերաբերող գագաթաժողովի: Հընթացս, Էմանուել Մակրոնի հետ հանդիպում է նախատեսված:

Մյուս բնութագրական պահն այն է, որ ԱՄՆ-ից դեռ մի կարգին չվերադարձած, Փաշինյանը մի քանի սոցցանցային ակտիվացում ունեցավ ու բոլորն էլ հանրային տրանսպորտի հետ կապված: Նախ՝ հայտարարեց, թե թվային հարթակով չի կարողացել ավտոբուսի տոմս առնել, որովհետև համապատասխան թվային հմտություններ չունի: Սա զարմանալի է, քանի որ Նիկոլ Փաշինյանն, ինչպես հայտնի է, դիրքավորվում է որպես ամենագետ, նա միշտ ձև է բռնում, թե ամեն ինչից հասկանում է, հարկային խնդիրներից մինչև տիեզերագնացություն, ավտոմեքենաշինությունից մինչև գիտության կազմակերպում: Ու մեկ էլ, հո՛պ, անակնկալ, «թվային հմտություններ» չունի՞: Այդ առումով ամենից տարօրինակն ու զավեշտականը նրա հետևությունն է, թե պետք է, ուրեմն, «թվային հմտություններ» ձեռք բերել, որպեսզի կարողանա... ավտոբուսի տոմս գնել:

Փաշինյանի այդ «հայտնագործությունը» ֆեյսբուքյան օգտատերերն ամենևին չգնահատեցին ու հենց իր գրառման ներքո բավականին նախշազարդ դիտարկումներ եղան: Մասնավորապես, մարդիկ միանգամայն տեղին նկատում էին, թե այդ ի՞նչ կարգի բարդացված համակարգ է, որ ավտոբուսի տոմս ձեռք բերելու պրիմիտիվագույն մի բանի համար թվային չգիտես ինչ հմտություններ են պահանջվում: Կամ ինչո՞ւ պիտի 40, 50 կամ 60 տարեկան մարդը ինչ-որ «թվային հմտություններ» ունենա, ինչ է թե՝ ավտոբուսի տոմս է գնում, ընդամենը:

Բայց, ինչպես ասվում է, չշեղվենք բուն խնդրից, այլապես կխորասուզվենք շատերին հետաքրքրած թեմայի, այն է՝ Փաշինյանին փոխադրած ավտոբուսների համարների հետ կապված «կոպերֆիլդյան» երևույթի մեջ: Դա չէ, այնուամենայնիվ, հիմնականը:

Հիմնականն այն է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած իշխանության վարկանիշային անկումը շարունակվում է: Չնայած դա արդեն անկում էլ չի, այլ ամենաիսկական գահավիժում: Դե, մոտենում են իրենց բնորոշ հայտնի 7 տոկոսին:

Ավելին, երկիրը, հասարակությունը, իր գրեթե բոլոր շերտերով, ընկղմվել են լրջագույն պրոբլեմների մեջ. արտաքին-քաղաքական, անվտանգային, իրավական, սոցիալական, տնտեսական: Ֆորմալ առումով՝ կա կառավարություն, կա իշխանություն, բայց գործնականում այդ իշխանության ղեկավարն զբաղված է բացառապես իրեն տեսախցիկներին «ցույց տալով», ուրիշ ոչինչ: Ոչ մի իրական խնդիր որևէ լուծում կամ վերաբերմունք չի ստանում: Սա՝ այն պարագայում, երբ այդ խնդիրների մեծ մասի հարուցիչը հենց Փաշինյանի գլխավորած կառավարությունն է:

Այո, Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն կաշվից դուրս է գալիս՝ նավից շտապում է «պարահանդես», «պարահանդեսից»՝ նավ: Նիկոլ Փաշինյանն ինքզինքը պատեպատ է զարկում, բայց բացառապես իր սուզվող վարկանիշը մի կերպ ջրի երեսին պահելու համար: Նա համառ ջանքեր է գործադրում, բայց միայն... ինքն իրեն որպես իշխանություն պահելու համար: Իսկ թե ինչ կկատարվի կամ թե ինչ է կատարվում Հայաստանի հետ, դա Փաշինյանին արդեն չի հետաքրքրում ու, մեր մեջ ասած, առաջներում էլ առանձնապես չի հետաքրքրել («կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»):

Մեծ հաշվով, կարծում ենք, արդարացված են այն գնահատականները, որ Փաշինյանը հայտնվել է ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին մեկուսացման, ոչ մեկին պետք չլինելու (Բաքվից ու Անկարայից բացի) վիճակում: Նման պայմաններում էական է այն, թե իրապես ընդդիմադիր ազգային ուժերը կկարողանա՞ն հնարավորինս արագ համախմբվել ու իրացնել համաժողովրդականի բնույթ ստացող դժգոհությունը՝ Հայաստանն այս դառը ընթացքից դուրս բերելու համար:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում