Ֆրանսահայերի հետ հանդիպումը հարթ չի անցել
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Փարիզում է, արդեն հանդիպում է ունեցել Էմանուել Մակրոնի հետ, մասնակցել Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին։ Սոցցանցերի իր էջերում Փաշինյանը նաև կարճ և երաժշտությամբ ուղեկցվող տեսանյութ է հրապարակել ֆրանսահայերի հետ երեկ կայացած հանդիպման վերաբերյալ։ «Կարևոր հանդիպում ունեցա ֆրանսահայերի մի պատկառելի խմբի հետ», - գրել է Փաշինյանը։
Տպավորություն է, թե ֆրանսահայ համայնքը ջերմ ընդունելություն է ցուցաբերել Փաշինյանին։ Մինչդեռ, ավանդաբար նման հանդիպումները տեսագրվում են, վարչապետի խոսքն ու հարցուպատասխանը հրապարակվում են։ Այս դեպքում որևէ տեսանյութ չկա։ Փաստն այն է, որ Փաշինյանի և ֆրանսահայերի հանդիպումը բոլորովին էլ հարթ չի անցել, նրան բազմաթիվ լուրջ մեղադրանքներ են հասցեագրել թե՛ Արցախի հանձնման, թե՛ ցեղասպանության ուրացման վերաբերյալ։ Եվ անգամ, երբ դահլիճում նրա բազում կողմնակիցներ են եղել, հանդիպումից դառը նստվածքը Փաշինյանը չի կարողացել մոռանալ։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, հանդիպումից հետո Փաշինյանը հեռացել է նյարդային վիճակում, Ֆրանսիայում նորանշանակ դեսպան Արման Խաչատրյանի հասցեին վիրավորանքներ շաղ տալով։
Էմմա Նազարյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT