Գյումրին կարող է դնել Փաշինյանի իշխանազրկման սկիզբը
Գյումրիում մարտի 30-ին կայանալիք ավագանու ընտրությունները կարող են լրջորեն խարխլել Հայաստանի գործող իշխանությունների հիմքերը, հանգեցնել Փաշինյանի ու նրա թիմի իշխանազրկման։ «Քաղաքացիական պայմանագիրը» Գյումրիում որպես քաղաքապետի թեկնածու առաջադրելու է ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանին։ Իշխանություններն ակտիվորեն լծվել են Մինասյանի քարոզարշավին, նաև վարչական ռեսուրսն են արդեն գործի դրել, բայց, հաշվի առնելով Գյումրիի առանձնահատկությունները, դա կարող է չօգնել նրանց։
Ընդդիմադիր ուժերն էլ հայտարարել են մասնակցելու մասին, տեղեկություններ կան, որ առաջադրվելու են նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Մասնակցելու մտադրություն ունեն նաև իշխանամերձ «ընդդիմադիրները», որոնց նպատակը պարզ է՝ փոշիացնել ընտրողների քվեները, որ ՔՊ-ն կարողանա զավթել քաղաքապետի պաշտոնը։ Իրական ընդդիմությունը կարող է մասնակցել առանձին-առանձին, կամ էլ համախմբվի մեկ քաղաքական ուժի շուրջ։
Պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է, որ որոշել է առաջադրվել որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու։ Նա այս մասին հայտնել է սոցցանցերում հրապարակած տեսանյութում։ Նա նշել է, որ Գյումրիի քաղաքապետի մյուս թեկնածուներին իրեն հակառակորդ և թշնամի չի համարում, բայց հստակ դիրքորոշում ունի։ «Գյումրի քաղաքի ընտրություններում օրվա իշխանությունները հաջողություն չպետք է գրանցեն, և այդ արդյունքին հասնելու համար ես պատրաստ եմ համագործակցել նման հստակ դիրքորոշում ունեցող մնացած բոլոր թեկնածուների հետ»,–հայտարարել է Ռուբեն Մխիթարյանը։
Վերջինիս առաջադրումը կարող է փոխել ուժերի դասավորությունը Գյումրիում՝ նվազեցնելով գործող իշխանությունների շանսերը՝ հաշվի առնելով Ռուբեն Մխիթարյանի հեղինակությունը քաղաքում։ Ուստի, շատ ավելի տրամաբանական կլինի, որ բոլոր ուժերը, որոնց իրական նպատակը գործող իշխանությունների պարտությունն է, հավաքվեն մեկ դրոշի ներքո։
Անի Համբարձումյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT