Չեք կարող 2 միլիոն մարդու ասել՝ գուշակեք, թե ինչ՝ դուք տեղափոխվելու եք. Մակրոնը քննադատել է պաղեստինցիների վերաբերյալ Թրամփի ծրագիրը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածը վերահսկողության տակ առնելու, պաղեստինցիներին տեղահանելու և հարևան արաբական երկրներում վերաբնակեցնելու ծրագիրը, կոչ է արել հարգել պաղեստինցիներին:
«Դուք չեք կարող 2 միլիոն մարդու ասել՝ լավ, հիմա գուշակեք, թե ինչ՝ դուք տեղափոխվելու եք: Ճիշտ պատասխանը ոչ թե անշարժ գույքի գործարքն է (Թրամփն այսպես էր բնութագրել Գազայի վերակառուցման ծրագիրը-Խմբ.), այլ քաղաքական գործողությունը»,- ասել է Մակրոնը CNN-ին:
Մակրոնն ասել է, որ Գազայի վերականգնմանն ուղղված ցանկացած «արդյունավետ» պատասխան «չի նշանակում, որ պետք է հարգանք չունենալ մարդկանց կամ երկրների հանդեպ»՝ ընդգծելով պաղեստինցիների ցանկությունը մնալու իրենց հայրենիքում, ինչպես նաև Հորդանանի և Եգիպտոսի՝ Գազայի հատվածից մեծ թվով փախստականներ ընդունելու պատրաստակամություն չունենալը։
Հիշեցնենք, որ Թրամփը նախագահ դառնալուց հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «կվերցնի» Գազայի հատվածը, մինչդեռ այնտեղ ապրող պաղեստինցիները պետք է հեռանան հարևան երկրներ՝ Հորդանան և Եգիպտոս: Ըստ ԱՄՆ նախագահի՝ սա կարող է կայունություն ստեղծել Մերձավոր Արևելքում: Նա նշել է, որ Գազան կարող է դառնալ «Մերձավոր Արևելքի Ռիվիերան», որտեղ «աշխարհի մարդիկ» կարող են ապրել։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT