Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Քաղաքականություն

Հայաստանի զիջումների «ջրաղացը» և Ադրբեջանի ագրեսիվ հորձանքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն օրերս հանկարծ «արթնացավ» ու որոշեց հոդված հրապարակել, որի հիմնական միտքն այն է, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիայի համար հող է նախապատրաստում։ Ինչպես ասում են՝ իյա, իրո՞ք: Իսկ ո՞ւմ համար է գաղտնիք, որ Ադրբեջանը միշտ էլ ձգտել է Հայաստանի դեմ գործողությունների։ Այդ ի՞նչ գյուտ է «հանկարծ» արել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը:

Առավել ևս Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ պատրաստվում է Հայաստանի դեմ հարձակման։ Հենց այդ նպատակով են ադրբեջանական մեդիա տիրույթում պարբերաբար շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր Հայաստանը զինվում է և պատրաստվում է հարձակման։ Ի վերջո, Բաքվի բռնապետական ռեժիմին մշտական թշնամի է պետք, որպեսզի սեփական հասարակության ուշադրությունը կարողանա շեղել գործող բռնատիրական կարգերից ու մարդու իրավունքների զանգվածային խախտումներից՝ ցույց տալով, թե ինչպես է արտաքին ճակատում Ալիևը մեկը մյուսի հետևից մեծ հաջողությունների հասնում։ Առավել ևս, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի նման մեկն է իշխանության: Ադրբեջանը հատկապես սանձարձակ է դառնում այն ժամանակ, երբ հասկանում է, որ իր դիմացինը թույլ է, շատ ավելի ագրեսիվ է դառնում, երբ զգում է, որ դիմացինն անընդհատ նահանջում է, զիջում է, որ դիմացինը «Նիկոլ Փաշինյան» է, դրա համար էլ նոր պահանջներ է դնում ու նորից է պահանջում։ Մի ընթացք, որը դժվար է կանգնեցնելը։

Հայաստանում իշխանություն կոչվածները երկար ժամանակ պարփակված են սեփական ամպուլայում և ձևացնում են, թե խաղաղությունը շատ մոտ է, ուր որ է՝ խաղաղության պայմանագիրը կկնքվի, ու շատ մարդիկ էլ դրանով խաբվում են՝ մտածելով, թե վերջապես խաղաղության դարաշրջանը կբացվի, ու իրենք կկարողանան առևտուր անել թուրքերի և ադրբեջանցիների հետ։

Ադրբեջանի գործելակերպը պարզ է։ Հանցագործ այդ երկիրը առաջին հերթին գործի է դրվում սպառնալիքների «լեզուն», իսկ երբ դա արդյունք է ունենում, անցնում են նոր պահանջներին։ Իսկ ՀՀ իշխանությունները, գլուխները կախ, աստիճանաբար ընդառաջ գնալով Բաքվից հնչեցվող պահանջներին, անխոս կատարում են դրանք՝ ձեռքի հետ էլ իրենց քայլերը ներկայացնելով որպես փրկություն կամ ՀՀ ինքնիշխանությունն ամրապնդելուն ուղղված քայլ։

Այդպես սկզբից իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, ճանաչեցին Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», այն է՝ Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս, հետո Տավուշում իբր «սահմանազատում» իրականացրին Ադրբեջանի պահանջների հիման վրա, ապա նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին թեման դաշտ նետվեց։ Իսկ հիմա էլ Փաշինյանը խոսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտից հրաժարվելու, փոխադարձ հայցերից հետ կանգնելու և եվրոպացի դիտորդներին հայ-ադրբեջանական սահմանից դուրս հանելու մասին՝ ընդգծելով, թե իբր դրանից հետո հնարավոր կլինի խաղաղություն հաստատել։ Իսկ ամենակարևոր զիջումն այն է, որ Փաշինյանն արդեն քիչ-քիչ համաձայնություն է տալիս, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»՝ նշելով, թե ճանապարհ լինելու է՝ անկախ նրանից՝ դրա անունը միջանցք կլինի, թե ոչ։

Ուշագրավն այն է, որ մի ժամանակ նա հայտարարում էր, թե միջանցք չի լինելու, ուղղակի բացառված է, իսկ հիմա, կարծես թե, փոխել է իր դիրքորոշումը։ Չնայած, ամենայն հավանականությամբ, նա միշտ էլ կողմ է եղել: Պատահական չէ, որ Էրդողանը հայտարարում էր, թե միջանցքի հարցում ոչ թե Հայաստանն է գլխավոր խոչընդոտը, այլ Իրանը, որը կոնկրետ դեմ է արտահայտվում։

Մի խոսքով՝ գործ ունենք միակողմանի զիջումների շարքի հետ։ Պարզ է, որ երբ Ադրբեջանն ու Թուրքիան տեսնում են, որ ինչ պահանջում են, Հայաստանն էլ զիջում է, սկսում են ավելին պահանջել։ Ու եթե Փաշինյանը մտածում է, որ եթե ինքը ծառայություններ է մատուցում, իրեն խնայելու են, ապա չարաչար սխալվում է, Ադրբեջանը, որպես կանոն, նաև իրեն ծառայողների նկատմամբ է շատ դաժան։ Ու պատահական չէ, որ Բաքվում ընթացող դատական շոուի շրջանակներում փորձում են խոշտանգումների միջոցով ցուցմունքներ կորզել գերիներից, որպեսզի հետագայում գործեր հարուցեն նաև ՀՀ ղեկավարության, այդ թվում՝ հենց Փաշինյանի վրա։ Ու գործը կարող է հասնել նրան, որ այդ մեղադրանքները Ադրբեջանը հիմք դարձնի նոր ագրեսիա ձեռնարկելու համար։

Այդուամենայնիվ, ՀՀ իշխանությունները շարունակում են լինել ուրիշներին ծառայություններ մատուցողներ, այլ ոչ թե դիմադրողներ և հայկական շահն առաջ տանողներ։ Թերևս դա է նրանց իշխանության գալու հիմնական առաքելությունը։ Դրա համար էլ միանգամից թիրախավորեցին դիմադրության կազմակերպման հնարավոր օջախները՝ արժեզրկելով հերոսության և հայրենիքի համար պայքարի նշանակությունը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում