Հերթական տարօրինակ մահը
Մահացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը։ Մամուլի տեղեկություններով՝ նրա մարմինը գտել են տանը մահանալուց 3 օր հետո։ Բարսեղյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնը: Նա 2019 թվականին հարցազրույց էր տվել և մի շարք աղմկահարույց բացահայտումներ արել:
Բարսեղյանի մահը հերթականն է Փաշինյանի պաշտոնավարման օրոք տեղի ունեցած տարօրինակ մահերի շարքում։ 2019 թ. սեպտեմբերին իր առանձնատանը գտել էին նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։ Վարկածը ինքնասպանությունն էր։ Ոչ պակաս խորհրդավոր և կասկածելի հանգամանքներում 2019 թ. նոյեմբերին մահացել էր Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։ Ըստ ռուսական լրատվամիջոցների հաղորդումների, ոստիկանության նախկին պաշտոնյայի մահը վրա է հասել Պյատիգորսկում մասնավոր գարեջրի գործարանում գազի պայթյունի հետևանքով:
2020 թվականի հունվարի 17-ին հայտնաբերել էին ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ քունքի շրջանում հրազենային վնասվածքով։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն էր։ Պետական պահպանության ծառայության նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Հարությունյանի մահը 2021 թ. ապրիլին, Պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Գրիգորի Հայրապետովի մահը՝ 2022 թ. հունվարին ևս խորհրդավոր մահերի շարքում են։
Բոլոր այս մարդիկ պետական բարձրագույն պաշտոններ են զբաղեցրել, լուրջ գաղտնիքների են տիրապետել։ Ամենևին չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը, պաշտոնական վարկածները, հարկ ենք համարում նշել, որ այս մահերն ավելի են խորացնում կասկածները, իսկ պաշտոնական հետաքննությունը որևէ հարցի պատասխան չի տվել։
Մարի Ստեփանյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT