Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Քաղաքականություն

Խնայողությունների թալան. Հրայր Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Խնայողությունների թալան։

ՀՀ վարչախմբի քպ ղեկավարը հետեւողականորեն իր թաթերն է ձգում դեպի քաղաքացիների խնայողությունները։

Ինչպիսի հաշվարկ ունի ֆունկցիոնալ անգրագետը, ով պարզապես ցանկանում է սոսնձված մնալ իշխանական աթոռին?: Նրա միակ նպատակը անձնական բարեկեցությունն է եվ պետական օլիգարխի բարեկեցիկ կյանքը, որի շարունակման համար վտանգ է զգացել։ Այո վտանգը բավականին սպառնալի , դրամատիկ երանգ է ստանում, որովհետև տնտեսությունը կանգ է առել եվ 2025 թվականին արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով արտահանումը, ներմուծումը, ծառայությունների բնագավառը կրճատվելու են 40-45 տոկոսով։ Այս թվերը վկայում են, որ շատ շուտով պետական ապարատի աշխատավարձերը, քաղաքացիների նպաստները եվ թոշակների վճարվելու համար փող չի լինելու։

Ողջամիտ ղեկավարը , անկասկած կփորձեր գնալ հանրային կոնսոլիդացիայի ճանապարհով եվ կկազմեր հանրային ազգային համաձայնության կառավարություն, որի հավաքական ջանքերով հնարավոր կլիներ չեզոքացնել բազմաթիվ մարտահրավերներ, սակայն ՀՀ ներկա վարչախմբի ղեկավարը դասական բռնապետի վարքագիծ է դրսեւորում եվ փորձում է չլուծվող տնտեսական խնդիրները լուծել իր գավառական աշխուժակի մեթոդներով։

Մեթոդներից առաջինը դա քաղաքացիների գրպանը մտնելն է եվ ի վերջո նրանցից խնայողությունների հափշտակումը։ Այս մոդելի լույսի ներքո պետք է դիտարկել գույքահարկի պարտքերի տակ խեղդվող քաղաքացու բնակարանի խլումը, հայտարարագրման ծուղակների միջոցով քաղաքացիներին տուգանքների տակ գլորելը, ապրանքային մնացորդի հոդվածներով տնտեսվարողներին անլուծելի պարտքերի տակ գցելը։ Արդեն իսկ նշմարվում է որոշ ժամանակ անց բանկային ավանդների մի մասը գրպանելու անթաքույց նկրտումներ կարծես։

Այսօր կառավարության նիստում անոնսվեց ծախսերի հայտարարագրման գործընթացի սկիզբ։ Անտարակույս, հանրությունը առերեսվում է նրանց պատերազմ հայտարարած անձի հետ, որը հասկացել է , որ իր իրոք կուտակած պետական պարտքը ունի երկու պահանջատեր, մեկը դրսի հզորները , իսկ մյուսը ՀՀ անպաշտպան քաղաքացիները։ Վստահ եղեք, հարգելի քաղաքացիներ, որ դրսի հզորների պարտքը եվ տոկոսները սուս փուս վճարողը, կուժն ու կուլան ջարդելու է ձեր գլխին։ Այո , դուք անպաշտպան եք եվ հերթական հարվածները չեն ուշանալու։ Հարցի լուծումը գտնվում է ձեր ձեռքերում։

Եղեք ձեր խնայողությունների պաշտպանը։ Այն ձեր աշխատած խնայողություններն են, որոնց վրա աչք է տնկել ամբողջ կյանքում ոչ մի տեղ չաշխատածը։ Ինչ է պետք անել սպասվող աղետին եվ ունեզրկմանը դիմագրավելու համար ?: Մեզ ունենք լուծման համակարգ, որի վրա աշխատում է մասնագետների, տնտեսագետների լուրջ խումբ։

Առաջարկվող լուծումները տեղայնացնելու, հարստացնելու ,գույքագրելու համար , խնդրում ենք գրել, թողնել մեկնաբանություններ, որոնց անպայման կանդրադառնանք։

Միայն միասնական ուժն է հաղթում :