Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Քաղաքականություն

Պուտինը հաստատ չի պատրաստվում բանակցությունների. Զելենսկին հայտնել է Չեռնոբիլի ատոմակայանի վրա ՌԴ-ի հարվածի մասին

Ռուսական հարվածային անօդաչու թռչող սարքը՝ հզոր պայթուցիկ մարտագլխիկով, այս գիշեր հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանի ոչնչացված 4-րդ էներգաբլոկի ճառագայթումից աշխարհը պաշտպանող պատին։ Այս մասին թելեգրամյան ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Այս անօդաչու սարքից վնասվել է Չեռնոբիլի ատոմակայանի պաշտպանիչ պատը։ Հրդեհը մարվել է։ Ներկայումս ճառագայթային ֆոնը չի բարձրացել, և դա անընդհատ վերահսկվում է։ Նախնական հաշվարկներով՝ հասցված վնասը զգալի է», - գրել է Զելենսկին։

Նա նշել է, որ Ուկրաինան այս պաշտպանիչ պատը կառուցել է Եվրոպայի, Ամերիկայի և այլ երկրների հետ՝ բոլոր նրանց հետ, ովքեր իրական անվտանգություն են ցանկանում մարդկանց համար։

«Այսօրվա Ռուսաստանն աշխարհում միակ պետությունն է, որը կարող է հարձակվել նման օբյեկտների վրա, գրավել ատոմակայանների տարածքը և ռազմական գործողություններ վարել՝ հաշվի չառնելով հետևանքները։ Եվ սա ահաբեկչական սպառնալիք է ողջ աշխարհի համար», - գրել է Զելենսկին։

Նա հավելել է, որ Ռուսաստանն ամեն գիշեր նման հարձակումներ է իրականացնում ուկրաինական ենթակառուցվածքների և  քաղաքների դեմ։

«Ռուսաստանը չի փոխում իր խելահեղ հակամարդկային պետական ​​հռետորաբանությունը, իսկ դա նշանակում է, որ Պուտինը հաստատ չի պատրաստվում բանակցությունների։ Նա պատրաստվում է շարունակել խաբել աշխարհին։ Դրա համար անհրաժեշտ է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որը պետք է պատասխանատվություն կրի իր արածի համար», - եզրափակել է նա: