Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Քաղաքականություն

Վենսը բացատրեց գլոբալ խաղի կանոնները. ի՞նչ է սպասվում Հայաստանին

Այս օրերին գերմանական Մյունխենում ընթացող Անվտանգության համաժողովն արդեն հասցրել է դառնալ ամենացնցող քաղաքական իրադարձությունը և դա շնորհիվ ԱՄՆ փոխնախագահ Դի Վենսի։ Վերջինս կոշտ քննադատել է եվրոպացի առաջնորդներին՝ ասելով, որ նրանց անվտանգության ամենամեծ սպառնալիքը «ներսից» է, այլ ոչ թե Չինաստանից և Ռուսաստանից։ ԵՄ ղեկավարությունը, որն իրեն փորձում է ժողովրդավարության և արևմտյան արժեքների պատվար ներկայացնել, ամոթխած լսել է բոլոր մեղադրանքները, իսկ Վենսը հայտարարել է, թե նրանք ճնշում են խոսքի ազատությունը, կորցնում են ներգաղթի վերահսկողությունը և հրաժարվում են աշխատել կոշտ աջակողմյան կուսակցությունների հետ կառավարությունում:

Մյունխենի անվտանգության համաժողովի լսարանն ակնկալում էր լսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրերի մասին, բայց դրա փոխարեն նրան հյուրասիրեցին ելույթով, որը փոքրացնում էր «Ռուսաստանի և Չինաստանի կողմից սպառնացող վտանգը մայրցամաքի համար»։ «Եվրոպայի հետ կապված՝ ինձ ամենաշատ անհանգստացնող սպառնալիքը Ռուսաստանը չէ, ոչ էլ Չինաստանը կամ մի այլ արտաքին խաղացող: Ինձ անհանգստացնում է ներսից եկող սպառնալիքը՝ Եվրոպայի նահանջն իր որոշ հիմնարար արժեքներից»,- ասել է Վենսը: ԱՄՆ փոխնախագահն ասել է, որ «ոչ օրթոդոքս» տեսակետները «լռեցնելը» «ժողովրդավարությունը ոչնչացնելու ամենաիսկական ճանապարհն է» և կոչ է արել եվրոպացի առաջնորդներին, որոնք ընտրվել են իրենց ժողովրդի կողմից, «ընդունել այն, ինչ ասում է ձեր ժողովուրդը»: «Եթե ամերիկյան ժողովրդավարությունը կարող է դիմանալ Գրետա Թունբերգի հայհոյախոսության 10 տարուն, ապա դուք կարող եք դիմանալ Իլոն Մասկի մի քանի ամիսներին», - ասել է նա:

Փաստացի ԱՄՆ նոր իշխանությունը ԵՄ-ին մեղադրել է ժողովրդավարության անվան տակ ձախ գաղափարներով ավտորիտար կառավարում մտցնելու, սեփական ընտրողի քվեն արհամարհելու մեջ։ Բնական է, որ այս մեղադրանքներին հետևելու են կոնկրետ գործողություններ, ԱՄՆ-ը արդարացիորեն հրաժարվում է իր հաշվին փայփայել ու պաշտպանել ԵՄ երկրներին, որոնք, օրինակ, չեն ցանկանում ավելացնել իրենց պաշտպանական ծախսերը։ Առաջիկայում լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ են լինելու, ըստ ամենայնի, ԵՄ դերը գնալով ավելի է նվազելու, եթե Եվրամիությունն ինքը չգնա կոշտ ռեֆորմների ճանապարհով։ Շահելու են այն երկրները, որոնք արագ կադապտացվեն նոր պայմաններին, կհասկանան գլոբալ խաղի կանոնները։

ՀՀ մասով որևէ հույս փայփայել չարժե, քանի դեռ իշխանության ղեկին ապիկար վարչախումբն է, մեր երկիրը տուժելու է մշտապես։ 

Սյուզաննա Մակարյան