Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Քաղաքականություն

Մյունխենում Հայաստանի հարցը քննարկել են առանց մեզ

Մյունխենի Անվտանգության համաժողովում, բացի ԱՄՆ փոխնախագահի աղմկահարույց ելույթն ու դրա արձագանքները, նաև այլ հարցեր են քննարկվել։ ՀՀ իշխանություններն ու հաստիքային արևտամետները պատկառելի մի առաքելությամբ էին մեկնել Մյունխեն, տեղից փորձում էին տպավորություն ստեղծել, իբր Նիկոլ Փաշինյանին ու նրա ուղեկիցներին լուրջ են ընդունել գերմանական քաղաքում։

Որ Փաշինյանին Մյունխենի օդանավակայանում դիմավորել են իրենից առաջ Գերմանիա մեկնած պաշտոնյաներն ու դեսպանատան աշխատակիցները, արդեն իսկ ծաղրի առարկա է դարձել։

Մյունխենում քննարկել են Հայաստանի և Հարավային Կովկասի հարցերը, բայց առանց մեր իշխանությունների մասնակցությամբ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում առանձին հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում քննարկել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Թուրքիայի ԱԳ նախարարը նաև հանդիպել է Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովին, օրակարգում նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն է եղել։ «Բայրամովը թուրք գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Դե, իսկ Փաշինյանն ու նրա ուղեկիցները բավարարվել են տարբեր պաշտոնյաների հետ համաժողովի կուլիսներում սելֆիներ անելով, մեկ-երկու ոչինչ չասող հանդիպումներ ունենալով։

Նարե Հակոբյան