Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Քաղաքականություն

Ըստ մի շարք տելեգրամյան ալիքների, մոտ օրերս Սաուդյան Արաբիայում տեղի կունենա ՌԴ և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Ըստ մի շարք տելեգրամյան ալիքների, մոտ օրերս Սաուդյան Արաբիայում տեղի կունենա ՌԴ և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը։ Բանակցությունները բնականաբար ընթանալու են փակ ռեժիմով։ Հայտնի է, որ բանակցային գործընթացի անվտանգության երաշխիքները տրամադրել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգը, ով առանցքային դեր է խաղացել սպասվող հանդիպման կազմակերպման գործում՝ որպես երկու կողմերի համար ընդունելի հարթակ:
 
Եթե այդ հանդիպումը տեղի ունենա, ապա այն կարող է լրջորեն ազդել համաշխարհային զարգացումների վրա։
 
Հասկանալի է, որ բանակցությունների հիմնական նպատակը Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետության ստեղծումն է, ինչը երկու կողմերին թույլ կտա դուրս գալ ձգձգվող ճգնաժամից։
Եթե խոսք է գնում բարձր մակարդակի հանդիպման հնարավորության մասին, ապա կարելի է ենթադրել, որ առնվազն փոխհամաձայնություն է ձեռք բերվել մի շարք առանցքային կետերի շուրջ, որոնք կդառնան ապագա համաձայնագրի հիմնաքարերը.
 
Կարծում եմ, որ ձեռքբերված համաձայնության առանցքային հարցերից մեկն այն է, որ Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին:
 
ԱՄՆ-ը պաշտոնապես հրաժարվում է Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրելու ծրագրերից և դա արդեն հայտարարվել է պաշտոնական մակարդակներով։ Եթե բանակցությունները հաջող ընթանան, ապա կրկին կարելի է ենթադրել, որ Ուկրաինան առաջիկայում պարտավորվելու է պահպանել չեզոք կարգավիճակ՝ դա ամրագրելով Սահմանադրությամբ և այլ պաշտոնական հայտարարություններով։
 
Այս պահանջին ի պատասխան՝ կարելի է ակնկալել, որ Ռուսաստանը երաշխավորում է առաջ չգնալ և չխորանալ արդեն զբաղեցրած տարածքներից այն կողմ:
 
Դատելով կոնֆլիկտի վերջնական հանգուցալուծման մասին կողմերի կոշտ դիրքորոշումներից, ենթադրելի է նաև սպասվող բանակցություններից առաջ ձեռք բերված հաջորդ պայմանը: Այն է՝ եթե ​​կողմերից մեկը խախտում է պայմանավորվածությունը, ապա մյուս կողմը ստանում է գործելու լիակատար ազատություն:
 
Այսինքն՝ եթե ​​ՆԱՏՕ-ն վերսկսի Ուկրաինային իր կազմում ընդունելու ծրագրերը, ապա Ռուսաստանը քարտ-բլանշ կստանա ռազմական նոր հարձակում սկսելու ավելի լայն աշխարհագրությամբ:
 
Իսկ եթե ​​Ռուսաստանը փորձի առաջ շարժվել արձանագրված սահմաններից այն կողմ, ապա ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները լեգիտիմ իրավունք կստանան ուղղակի մասնակցություն ունենալ ՌԴ դեմ պատերազմին:
Այս պայմանը կարծում եմ գոյություն ունի և բավականին կոշտ պայման է, քանի, որ մինչ այս տեղի ունեցող գործընթացներից ակնհայտ էր, որ կողմերից ոչ մեկը չէր հավատում մյուս կողմի երաշխիքներին։
 
Հարկ է նշել նաև, որ, եթե ԱՄՆ և ՌԴ լիդերների հանդիպումը կայանա, ապա քննարկվող հարցերի շրջանակն ավելի լայն պետք է լինի:
 
Օրինակ՝ հետագա էսկալացիաների թուլացման նպատակով եվրոպական տարբեր տարածաշրջաններում կողմերի ռազմական ներկայության նվազեցումը, ինչպես նաև ՌԴ նկատմամբ պատժամիջոցների ամբողջական կամ մասնակի սառեցում:
 
Դատելով միջազգային լրատվամիջոցների հրապարակումներից, կարելի է ասել, որ երկու կողմերն էլ ձգտում են հասնել համաձայնության։
 
ԱՄՆ նախագահի համար այն անկասկած արտաքին քաղաքական ձեռքբերում կլինի, որով նա կարող է ցույց տալ ընտրողներին, որ ինքն է պատերազմի դադարեցման և խաղաղության իրական երաշխավորը:
 
ՌԴ նախագահի համար՝ կլինի տարածքային ձեռքբերումներն ամրագրելու, հետագա էսկալացիայից խուսափելու և տնտեսության համար կայուն զարգացում ապահովելու իրական հնարավորություն: