Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Քաղաքականություն

Սենսացիա՝ առանց նորության. արժեհամակարգային «կորոզիան» Եվրոպայում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արևմտյան քաղաքակրթության շրջանակներում հստակ բաժանարար գծեր են նշմարվում հատկապես Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո։ Նոր վարչակազմի օրոք ԱՄՆ-ը կենտրոնանում է ավելի շատ ներքին խնդիրների վրա և որդեգրում նեոպահպանողական քաղաքական ուղեգիծը այն պայմաններում, երբ Բայդենի վարչակարգի օրոք ԱՄՆ-ը և Եվրոպան փորձում էին բազմաթիվ հարցերի շուրջ միասնական ճակատով հանդես գալ։

Հիմա նույնիսկ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ը և Եվրոպան միասնական դիրքորոշում չունեն։ Թրամփն անջատ բանակցություններ է սկսել Ռուսաստանի հետ, որի շրջանակում եվրոպական համայնքը ներառված չէ։ Թերևս դա է պատճառը, որ Եվրոպայում մեծապես անհանգստացած են ու նույնիսկ մտածում են, որ կարող են Ուկրաինային տրամադրվող օգնությունը վերցնել իրենց վրա, ինչը շատ ծանր գործ է լինելու։ Պատահական չէ, որ Թրամփի գործողությունների պատճառով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախաձեռնեց եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ Փարիզում արտակարգ գագաթաժողովի հրավիրումը։

Եվրամիության և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները դրսևորվում են նաև գաղափարական մակարդակով։ Մինչ ԱՄՆ-ում պահպանողականությունը դեռևս բարձր դիրքերի վրա է, Եվրոպայում արժեհամակարգային դեգրադացիա ու լճացում է տեղի ունենում, ինչն էլ հանգեցնում է ծայրահեղ ազգայնական ուժերի վերելքին։ Մյուս կողմից էլ՝ ԵՄ-ն իրեն հռչակել է ժողովրդավարության առաջամարտիկ, սակայն նույնիսկ եվրոպական համայնքի ներսում երկակի չափորոշիչներ են կիրառվում, երբ լռեցվում է ազատ խոսքն ու ճնշվում են մարդկանց կարծիքները։

Այս թեմային անդրադարձավ նաև ԱՄՆ փոխնախագահ Վենսը Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում իր ունեցած ելույթում։ Նա Եվրոպայի երեսպաշտության մասին կոնկրետ օրինակներով խոսեց։ Նաև նշեց, թե ինչպես «երերուն կասկածների» պատճառով չեղյալ հայտարարվեցին Ռումինիայում անցկացված ընտրությունները։ Վենսի խոսքով, ԵՄ-ի համար գլխավոր վտանգը ոչ թե գալիս է արտաքին աշխարհից՝ Ռուսաստանից կամ Չինաստանից, այլ ներսից եկող սպառնալիքից, որն արձանագրում է Եվրոպայի նահանջը իր ամենահիմնարար արժեքներից։ Թերևս առաջին անգամ էր, երբ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան հրապարակային նման քննադատական մոտեցում էր հնչեցնում։ Սակայն, ըստ էության, նա նորություն չի ասել, երկար ժամանակ է, որ Եվրոպան հեռացել է իր իսկ որդեգրած արժեհամակարգից, երբ ընդդիմախոսները հետապնդումների են ենթարկվում, ճնշումներ են գործադրվում լրատվամիջոցների ու քաղաքական գործիչների վրա և այլն, սակայն Արևմուտքում ամենաբարձր մակարդակով ընդունված չէր խոսել այդ մասին, չնայած փորձագետները երբեմն բարձրաձայնում էին առկա խնդիրների վերաբերյալ։ Մյուս կողմից՝ նույն եվրոպական համայնքը նույն գործողությունների դեպքում լռում է այն երկրների պարագայում, երբ «սվոյ» իշխանություններ են, և աղաղակում է հակառակ դեպքում: Ուստի, պատահական չէ, որ եվրոպական բարձրաստիճան չինովնիկներին դուր չեն եկել Վենսի խոսքերը, բայց, ուզեն թե չուզեն, նրանք արդեն բախվելու են հակազդեցության։ Ու, ընդհանրապես, Եվրոպայի ամենանախընտրած գործելակերպն է միշտ ուրիշներին դասեր տալ մարդու իրավունքների մասին, ժողովրդավարական արժեհամակարգի վերաբերյալ զեկույցներ հրապարակել այն դեպքում, երբ նույն եվրոպական համայնքը հետ է կանգնում իր որդեգրած արժեքային սկզբունքներից։ Ունենք բազմաթիվ դեպքեր, երբ եվրոպական պաշտոնյաները աչք են փակել մարդու իրավունքների ոտնահարման ուղղակի աղաղակող դեպքերի առաջ։ Օրինակ՝ Բաքվին հաջողվել է «ադրբեջանական լվացքատան» միջոցով կաշառել նշանավոր եվրոպացի պաշտոնյաների ու իր շահերն առաջ տանել Եվրոպայում։

Մինչ Եվրոպայից ավելացնում էին Ադրբեջանից եկող նավթի ու գազի մատակարարումները և Ալիևին հռչակում վստահելի գործընկեր, Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից կոնկրետ պատերազմական հանցագործություններ էին տեղի ունենում։ Մարդու իրավունքների փոքր խախտումների պատճառով մեծ աղմուկ բարձրացնող Եվրոպայի լուռ հայացքի ներքո հայաթափվեց Արցախը։ Իսկ Բաքվում գերի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ դատավարական շոուն շարունակվում է, բայց Բրյուսելից Ադրբեջանին սաստող որևէ քայլ չի կատարվում։ Որևէ պատժամիջոց չի սահմանվել Բաքվի բռնապետական ռեժիմի նկատմամբ։

Այսքանից հետո քանի՞ կոպեկ արժեն ժողովրդավարության, մարդու ազատությունների և իրավունքների մասին Եվրոպայից հնչող ամպագոռգոռ ճառերը։ Ավելին՝ Եվրոպայից աչք են փակում նաև Հայաստանում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացների առաջ։ ՀՀ իշխանություններն իրավապահ համակարգը դարձրել են գործիք ու հետապնդումների են ենթարկում իրենց ընդդիմախոսներին, ճնշվում է ազատ խոսքը և ատելություն է բորբոքվում ընդդիմության նկատմամբ, կոնկրետ ոտնահարվում են դատական իշխանության ազատությունն ու ինքնուրույնությունը։

Եթե նախկինում հավաքների ժամանակ որևէ ցուցարար վնասվում էր, եվրոպական դեսպաններն ու այլ պաշտոնյաները իսկույն դատապարտող հայտարարություններ էին անում ու խոսում հավաքների ազատության ապահովման մասին, բայց Փաշինյանի օրոք, երբ ոստիկանությունն ամենաբիրտ միջոցներն է կիրառում ցուցարարների նկատմամբ, Արևմուտքից ոչ միայն ձայն չեն հանում, այլև անգամ խրախուսում են նման գործողությունները։ Թերևս երկակի ստանդարտների արդյունքում հենց արժեքային «կոռոզիան» է Եվրոպայից ներմուծվում նաև Հայաստան։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում