ԱԳՆ անդորրը խաթարվել է. հնարավոր են պաշտոնանկություններ
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում Արարատ Միրզոյանի նշանակումից հետո ակնհայտ էր, որ արտաքին քաղաքական գերատեսչությունը քանդելու նպատակ է դրված։ Նիկոլ Փաշինյանը 2018 թ. իշխանափոխությունից հետո հասկացել էր, որ ԱԳ կադրային դիվանագետների հետ իր նման ապիկարին չի հաջողվելու լեզու գտնել, ուստի ամեն ինչ արել է ԱԳՆ-ից միայն ֆասադը թողնելու համար։
Ընդ որում, ԱԳՆ-ում հակասությունները երբեք էլ ի ցույց չեն դրել հրապարակայնորեն, բայց, մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին շրջանում իրավիճակը կտրուկ լարվել է։ Եվ դրա մեղավորը Միրզոյանն է՝ իր կադրերի հետ։ Մասնավորապես, անցած շաբաթ կառավարության նիստից հետո փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հայտարարությունները լցրել են մի խումբ դիվանագետների համբերության բաժակը, նախարարից պահանջել են զսպել և լռեցնել իր բերած թերուս կադրին։ Կոստանյանը, նշենք, հարցին, թե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա ու փորձի ուժով խլել միջանցքը, ի՞նչ է անելու ՀՀ-ն, ասել էր. «Հայաստանը, իրեն հասու ողջ գործիքակազմով՝ դիվանագիտական և ոչ միայն, պետք է պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը»:
Իբր դիվանագիտորեն հարցը շրջանցելու նրա արարքը վերածվել էր իրականում խեղճության ևս մեկ դրսևորման, ինչն էլ հարուցել է դիվանագետների զայրույթը։ Արարատ Միրզոյանը պաշտպանել է ոչ թե հին դիվանագետներին, այլ Կոստանյանին, ասել, որ նա կատարում է իր հանձնարարությունները։ Որոշ կադրային դիվանագետներ, նաև արտերկրում նշանակված դեսպաններ սպառնացել են հրաժարական ներկայացնել։ Իսկ դա բոլորովին չի հուզում գործող իշխանություններին։ Ավելին, հայտարարել են, որ հեռացողների փոխարեն նշանակումներ անելու են ՔՊ քաղաքական թիմից։
Ֆաինա Մխիթարյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT