Գևորգ Պապոյանը խաբե՞լ է հանրությանը
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոր հոբբի է գտել իր համար, տեսանյութեր է պատրաստում տնտեսական թեմաներով և փորձում հանրությանը համոզել, թե ՀՀ տնտեսությունում ամեն ինչ լավ է։ Իսկ, որ ոչինչ էլ լավ չէ, պարզ է յուրաքանչյուրին։
Պապոյանն արդեն հասցրել է քննադատությունների թիրախ դառնալ, երբ միտումնավոր խառնել է պետական և արտաքին պարտքերը՝ տպավորություն ստեղծելով, որ ՀՀ պետական պարտքն այնքան էլ մեծ չէ։ «Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը 12 միլիարդ դոլար չէ, Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը 5 միլիարդ 962 միլիոն դոլար է, կրկնում եմ՝ 5 միլարդ 962 միլիոն դոլար», - հայտարարել է Պապոյանը:
Առաջին հայացքից որևէ անհամապատասխանություն չկա, Պապոյանը ճիտ է ասում, որ արտաքին պարտքը 5,96 մլրդ դոլար է, մինչդեռ պետության պարտքի մեջ հաշվարկվում է ոչ միայն արտաքին պարտքը, այլև՝ ներքինը։
Երբ նախարարին իր իսկ մանիպուլյացիայի մասին ասել են սոցցանցերում, ցնցող պատասխան է տվել. «Ներքին պարտքն այն է, որ պետությունը պարտք է իր քաղաքացիներին։ Ոնց որ դուք պարտք լինեք ձեր ընտանիքի անդամին։ Նույն բանն է, որ մի գրպանից հանես, մյուս գրպանը դնես»։
Թերևս, ոչ կրթությունը, ոչ գիտելիքները չեն բավարարել ավելի լուրջ պատասխան տալու, արդյունքում Պապոյանը ոչ թե շարքային օգտատիրոջն է ծաղրել, այլ ինքն իրեն։
Արտաքին և ներքին պարտքերը մեկ ընդհանրություն ունեն՝ դրանք պետք է վերադարձնել, ընդ որում՝ տոկոսներով։ Իսկ այդ գումարները ոչ թե ՀՀ քաղաքացիներն են վերցրել, այլ պետությունը, կարևոր չէ՝ Արժույթի միջազգային հիմնադրամից, հայաստանյան որևէ բանկից, թե պայմանական Պողոսից, ով զգալի միջոցներ ունի բարձի տակ։ Իսկ գումարներն ու տոկոսները վճարում են շարքային քաղաքացիները՝ իրենց գրպանից։
Նունե Սաքանյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT