Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Քաղաքականություն

Ընդդիմությունը չի կարողանում թաքցնել հակասությունները

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ասուլիս է տվել, բազմաթիվ հարցերի պատասխանել։ Առանցքային խոստովանություններից մեկը, որ արել է Քոչարյանը, արմատական ընդդիմադիր ուժերի մեջ առկա հակասությունների մասին է։ Երկրորդ նախագահն, ամեն դեպքում, ընդունել է, որ իր և Սերժ Սարգսյանի համակիրների ջրերն էլ նույն առվով չեն հոսում։ «Ես ընդունում եմ, որ իմ համակիրների մեջ կան ինչ-որ քանակի մարդիկ, որոնք չեն ընդունում երրորդ նախագահին: Նույնապես՝ երրորդ նախագահի համակիրների մեջ կամ կուսակիցների մեջ կան մարդիկ, որոնք ինձ չեն ընդունում: Մտածել, որ մենք բոլորի վրա կարող ենք սենց վերահսկողություն սահմանել, մեկը գրի, մեկը չգրի, չկա այդպիսի բան: Մենք, օրինակ, մեր մասով փորձում ենք ինչ-որ բան զսպել», - նշել է Քոչարյանը:

Խոսելով Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականի հետ ուժերը միավորելու հնարավորության մասին՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե դա չպետք է ինքնանպատակ լինի. «Միացնում ենք այն ժամանակ, երբ որ 5+5 դառնում է 12, մեր մոտ սիներգիան չի աշխատում: Եթե մենք, կոպիտ ասած, փորձենք միասին ինչ-որ բաներ անել, իմ համակիրների մի մասը, որը չէր ընդունում երրորդ նախագահին, պասիվանալու են, հեռանալու են, հիասթափվելու են: Նման պատկեր ունենալու ենք նաև երրորդ նախագահի թիմում»:

Հայաստանի երկու նախագահների թիմերի միջև առկա հակասություններն արդեն վաղուց դուրս են եկել հրապարակային դաշտ։ Անձնական ամբիցիաներն ու ավելորդ հավակնությունները խանգարում են մեծ ռեսուրսներ ունեցող ընդդիմադիր թիմերին համախմբվել, մեկ ճակատով պայքար մղել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Վերջինս էլ օգտվում է այդ հանգամանքից, անգամ ահավոր ցածր վարկանիշի պայմաններում շարունակում պաշտոնավարումը։ Ի դեպ, ըստ «Ֆոկուս» կենտրոնի հարցման արդյունքների՝ Կովկասի երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարներից ամենաբարձր վստահության մակարդակն իր երկրում ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրա նկատմամբ վստահության մակարդակը կազմում է 75,3 %, իսկ անվստահությունն արտահայտել է հարցվածների 13,6 %-ը: Ադրբեջանի դեպքում պարզ է, այնտեղ վաղուց բռնապետություն է հաստատված, և այս թվերն ամենևին էլ լուրջ ընդունել չարժե։

Հարևան մեկ այլ երկրում՝ Վրաստանում վարչապետ Իրակլի Կոբախիձեին վստահում է հարցվածների 49,4 %-ը, իսկ 32,7 %-ը անվստահություն է արտահայտում: Ամենացածր վստահության մակարդակն ունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 64 %-ը հարցվածների անվստահություն են հայտնել, իսկ վստահում է միայն 13,9 %-ը: Բոլոր նման հարցումները գրեթե միատեսակ պատկեր են ցուցադրում, բայց դա չի խանգարում, որ արդեն 7-րդ տարին Փաշինյանը նստած լինի կառավարության թիվ 1 շենքում։

Արիանա Մակարյան