«Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը». Աբրահամյանի կառավարության ժամանակաշրջանում անհատ ձեռներեցների և առևտրականների համար լավագույն պայմաններ էին
Հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված բողոքի ակցիաները կառավարության շենքի մոտ շարունակական են լինելու:
Ձեռնարկատիրությամբ զբաղվող մարդկանց զայրացրել է այն փաստը, որ շրջանառության հարկը պետք է կրկնապատկվի՝ 5-ից դառնալով 10 տոկոս, իսկ փաստաթղթեր ներկայացնողների համար, հակառակը, 1.5 տոկոսից իջնելու է 1 տոկոսի: Բացի այդ, դրվում է ապրանքը գույքագրելու պահանջ:
Հատկանշական է, որ բողոքող քաղաքացիները այս իշխանությունների և այս կառավարության աշխատաոճը համեմատում էին Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք տնտեսվարողների համար ստեղծված բարենպաստ պայմանների հետ: Նրանք իրենց խոսքում նշում էին՝ մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը,իսկ Աբրահամյանի կառավարության ժամանակաշրջանում անհատ ձեռներեցների և առևտրականների համար լավագույն պայմաններ էին:
Դժգոհող քաղաքացիներից մեկը ասաց. «Այն թվերին, երբ վարչապետը Հովիկ Աբրահամյանն էր, տնտեսվարողների համար մեծ դռներ էին բացված, մեծ հնարավորություններ ունեինք մեր ապրանքը իրացնելու և շահույթ ստանալու համար: Մարդը թույլ էր տալիս բոլոր ոլորտներում սեփական բիզնեսը ծաղկեցնել: Իսկ հիմա, այս իշխանությունները խլում են ՀՀ քաղաքացու բերանի վերջին պատառ հացը»:
Դժգոհող մարդկանց խոսքերով՝ իրենք մինչև վերջ պայքարելու են իրենց իրավունքների համար, պայքարելու են այս իշխանությունների դեմ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT