Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Քաղաքականություն

Մեծ-մեծ խոստումներով հանձնեցին Արցախը, իսկ հիմա փորձում են փակել Արցախի էջը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր լրանում է Ղարաբաղյան շարժման 37-ամյակը: Արցախի թեման միշտ զգայուն հարց է եղել մեր հասարակության համար, այդ թվում՝ նույնիսկ խորհրդային տարիներին։ Ի՞նչ ունենք այսօր՝ 37 տարի անց, իսկ ավելի ստույգ՝ «նիկոլական իշխանափոխությունից» 7 տարի անց:

Հայաստանի ղեկավարները 28 տարի շարունակ բանակցությունների սեղանին եղած բովանդակությունը, որը պետք է տաներ հիմնախնդրի քաղաքական կարգավորմանը, հիմնական դրույթներով հանրայնացնում էին։ Այնքան, որքան թույլատրելի էր: Ու այնպես չի եղել, որ բանակցությունները սեպարատ կամ գաղտնի եղած լինեն, քանի որ դրանք ընթացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո կազմակերպվող հանդիպումներում և համանախագահների հետ քննարկումների արդյունքում։ Սակայն միջնորդները ոչ միայն հանդիպումներն են կազմակերպել, այլև որոշակի առաջարկներ են ներկայացրել։ Ըստ այդմ, եղել են բանակցային որոշակի մոտեցումներ, որոնց հիման վրա Արցախի հիմնախնդիրը պետք է կարգավորվեր։ Իսկ 2007 թվականին արդեն այդ առաջարկները բյուրեղացան Մադրիդյան սկզբունքների տեսքով, որոնք, ընդհանուր առմամբ, հակամարտության կողմերի համար ընդունելի էին։

Մյուս կողմից էլ՝ ժամանակի ընթացքում ներկայացվեցին տարբեր բանակցային փաթեթներ, որոնց մի մասն էլ, ճիշտ է, մեր երազած տարբերակը չէր, այնուամենայնիվ, որոշակի փոխզիջումային լուծումներ էր նախատեսում։ Ավելին, Արցախի թեմայով ողջ բանակցային պատմության մեջ չի եղել որևէ առաջարկ, որտեղ Արցախի հայ բնակչության իրավունքների հարցը չի դիտարկվել այս կամ այն չափով։ Բայց նույնիսկ այդ պարագայում քննադատությունների պակաս չկար։ Որոշ քաղաքական շրջանակներ էլ փորձում էին խաղալ ժողովրդի հույզերի վրա։ Օրինակ՝ 2016 թվականին Փաշինյանը հայտարարում էր, թե «դաշինք է կազմվել Ղարաբաղի հարցում, այսպես կոչված, մի ծրագիր իրագործելու համար, որը դիվանագիտական շրջանակներում հայտնի է «Լավրովյան պլան» անունով»։

Իշխանության գալուց հետո ևս Փաշինյանն օգտագործում էր Արցախի թեման ու ճոռոմ խոստումներ տալիս։ Նա, մասնավորապես, նշում էր, թե «ժողովուրդը պետք է որոշի՝ Ղարաբաղի հարցի լուծման տարբերակը մեզ ձեռնտու է, թե չէ»: Կամ՝ «նույնիսկ ամենաբռնապետական իշխանությունը չի կարող Ղարաբաղի հարցը լուծել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու»։ Ընդ որում, սկզբից նա հայտարարում էր, թե Արցախի ժողովուրդն իրեն մանդատ չի տվել բանակցությունների համար, իսկ Արցախը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում՝ որպես հակամարտության հիմնական կողմ։ Բայց Արցախին բանակցային կողմ դարձնելու խոստումը ևս իրականություն չդարձավ, քանի որ Ադրբեջանն էլ առաջ էր մղում այն մոտեցումը, թե այդ դեպքում կողմ պետք է դառնա նաև Ղարաբաղի, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքը»։ Տարբեր օտարերկրյա պաշտոնյաներ էլ սկսեցին պաշտոնական հանդիպումներ ունենալ այդ համայնքի ներկայացուցիչների հետ։

Բացի այդ, Փաշինյանն Արցախի շուրջ ծավալվող գործընթացներում հանկարծ «մոռացավ», որ ինքը մանդատ չի ստացել բանակցությունների համար ու սկսեց կոնկրետ բանակցել ու հանդիպումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ։ Նա հատուկ ընդգծում էր, որ ինքը բանակցությունները չի շարունակում նախկինների թողած ժառանգությանը համապատասխան, քանի որ իրեն շատ ծանր ժառանգություն են թողել Արցախյան հիմնախնդրի հարցում, և ինքը բանակցությունները սկսում է զրոյական կետից։ Իսկ նրա պատկերացրած լուծումն այն էր, որ դա «պետք է ընդունելի լիներ Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների համար»։ Մի լուծում, որն ի սկզբանե անհնար էր թվում, քանի որ շատ դժվար է միանգամից այնպիսի տարբերակ գտնել, որը կարող էր բոլոր կողմերին միաժամանակ բավարարել, հատկապես այն պայմաններում, երբ Ադրբեջանը մաքսիմալիստական մոտեցում էր որդեգրել։

Ու այդ ֆոնին Փաշինյանը նույնիսկ հայտարարում էր, թե «Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում», «Արցախը Հայաստան է, և վերջ», «թավշյա հեղափոխությունը պետք է բերի Արցախի ինքնորոշման միջազգային դե յուրե ճանաչման» և այլն։ Արդյունքում տեսանք, թե որտեղ հայտնվեցին այս հայտարարությունները, երբ այսօր իշխանությունների համար ուղղակի Արցախի թեման փակված է։ Նրանց մտքի ծայրով անգամ չի անցնում խոսել նույնիսկ արցախցիների վերադարձի իրավունքի մասին։

Մի խոսքով՝ Արցախի հետ կապված բոլոր խոստումներում են իշխանությունները տոտալ ձախողում ունեցել։ 44- օրյա պատերազմից օրեր անց Փաշինյանը ճանապարհային քարտեզ հրապարակեց, որտեղ առանձին նշում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտության մասին՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ: Բայց, արի ու տես, որ Փաշինյանը հիմա արդեն փորձում է «հիմնավորել» ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ադրբեջանական պահանջի իրականացման անհրաժեշտությունը, թե իբր մեզ «30 տարի մեշոկի նման էս կողմից շպրտել են էն կողմ»։

Այսքանից հետո էլ իշխանությունների լեզուն դեռ պտտվում է այնպիսի թեզեր տարածելու հարցում, թե «նախկիններն» արդեն հանձնել էին Արցախը, նրանք մեկ հարցի շուրջ էին բանակցում, թե ինչպես հանձնեն և այլն։ Բայց եթե համեմատում ենք նախկինների ժամանակ բանակցված փոխզիջումների տարբերակները, նույնիսկ դրանցից ամենածանրը մեզ համար շատ ավելի լավ պայմաններ է նախատեսել, քան այն, ինչ ունենք հիմա Նիկոլ Փաշինյանի «թեթև ձեռքով»։ Սարերի ու ձորերի տարբերություն կա։

Մանավանդ, որ այլընտրանք կար նաև հենց Փաշինյանի ժամանակ, բայց գնացին այլ ճանապարհով։ 2019 թվականին միջնորդների կողմից նախկինում բանակցվածի հիման վրա որոշակի փոխզիջումային տարբերակ է առաջարկվել Փաշինյանին, սակայն նա մերժել է այդ տարբերակը։ Չէ՞ որ ինքը պետք է տարբերվեր, բանակցությունները զրոյական կետից սկսեր ու իր պահանջներն իրականություն դարձներ, բայց այսօր նրա պատճառով բոլորս կանգնել ենք «կոտրած տաշտակի առաջ»։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում