Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում
Քաղաքականություն

Դավադրություն՝ Փաշինյանի խուճուճ բառերի տակ

Ժամանակին -իզմերը մերժող Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան գրեթե մեկ ժամ ուղեղ է արդուկել՝ իր ուղերձը գաղափարախոսական անվանելով։ 14 կետերը մեկը մեկից վտանգավոր են Հայաստանի, պետության, ժողովրդի համար։ Իսկ ճառը նվիրված էր համոզելու հայությանը նոր Սահմանադրական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մեջ։ «Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեները հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս: Նոր Սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակն անցնում է պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»,- ասել է Փաշինյանը:

Սահմանադրական փոփոխությունն իրականում թելադրված է դրսից, Ադրբեջանը հիմնովին հրաժարվում է խաղաղության պայմանագիր կնքել, իսկ պահանջներից մեկն էլ ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է, Անկախության հռչակագիրը ներածությունից հեռացնելը։ Նույնիսկ ՀՀ ՍԴ որոշումը, որ Փաշինյանն ու իր թիմը փորձում էին «գեղցու շուստրիությամբ» ներկայացնել որպես պարզաբանում, Բաքվում լուրջ չընդունեցին։ Եվ այժմ Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի համոզել, որ նոր Սահմանադրություն է հարկավոր։

Մեկ այլ վտանգավոր թեզ էլ նրա խոսքում անկախության մասին է։ Ըստ Փաշինյանի, Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի կետերից մեկն էլ Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ: «Եթե պետությունն արդեն կախված է շատերից, ուրեմն պետք է խնդիր ունենա կախված լինել ավելի շատերից: Բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության նպատակը նույնիսկ շատերից կախվածության մեջ անհամաչափություններ թույլ չտալն է»,- ասել է նա:

Կարիք չկա կրկնելու, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանի ապագային։ Ընդդիմությունը պետք է միավորվի, մերժի նոր գաղափարախոսությունը, հեռացնի ու պատժի Փաշինյանին ու իր թիմին։ «Հիմնավորապես մերժել Հայաստանի ներկայիս կառավարիչների գաղափարախոսությունը՝ մոռանալ սեփական արմատները, պատմությունը, հայրենի ծննդավայրը, ազգային արժանապատվությունը»,- գրել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Սա պետք է դառնա ուղենիշ բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են պահպանել Երրորդ Հանրապետությունը։

Անի Հայրապետյան