Փաշինյանը հաստատեց, որ գնում է արտահերթ ընտրությունների
Գործող իշխանություններն ամիսներ շարունակ տարհամոզում են հանրությանը, պնդում, թե մտադիր չեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, մինչդեռ յուրաքանչյուր ողջամիտ մարդ էլ ունի նման տպավորություն։ Ի վերջո, երեկ հրապարակած իր տեսաուղերձում Փաշինյանն անուղղակի հաստատել է, որ իշխանությունը պատրաստվում է արտահերթ գործընթացների։
Օրեր առաջ խորհրդարանն ընդունեց «Եվրաքվեն»՝ Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու մեկնարկի նախագիծը, որը պետք է ամրագրվի Սահմանադրության մեջ, հանրաքվեով։ Երեկ էլ հայտարարել է նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին։ Ակնհայտ է, որ նման հանրաքվեների, հատկապես, երբ դրանք վտանգ են ներկայացնում Հայաստանի համար, մասնակիցների թիվը չափազանց փոքր է լինելու։ Իշխանությունը խնդիր է ունենալու այդ առումով։ Բազմաթիվ վերլուծաբաններ նշել են ամիսներ շարունակ, որ հանրաքվեներին մասնակիցների թիվ ապահովելու համար իշխանությունը միաժամանակ նաև խորհրդարանական ընտրություններ է անցկացնելու, ինչը թույլ կտա ապահովել անհրաժեշտ մասնակիցների թիվը։
Ի դեպ, առայժմ միայն «Հայաստան» դաշինքն է հստակ արտահայտվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասով, Ռոբերտ Քոչարյանն օրերս նշեց, որ դաշինքը ծանրակշիռ մասնակցություն է ունենալու գործընթացներին, լինեն՝ արտահերթ, թե՝ հերթական։ Իսկ դա նշանակում է, որ ընդդիմությունն էլ աստիճանաբար մտնում է նախընտրական քարոզչության փուլ՝ բարդացնելով գործող իշխանությունների կյանքը։
Ամեն դեպքում, չարժե ծաղրել Փաշինյանին, անհեթեթ գնահատելով նրա հայտարարությունները։ Վերջինս հրաշալի գիտի, թե ինչ է անում, ինչպես է ապամոնտաժում պետական համակարգը, կախվածության մեջ գցում Ադրբեջանից ու Թուրքիայից։ Եվ սոցցանցերում նրան ու իր թիմին ծաղրելու փոխարեն պետք է սթափ ու լուրջ գնահատել վտանգը, արագ պատրաստվել արտահերթ գործընթացների։
Անահիտ Վարդանյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT