Իշխանությունները ՍԴ նոր դատավոր են փնտրում
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր նշանակելուց հետո ՍԴ-ում դատավորի մեկ տեղ թափուր է մնացել։ Առաջիկայում իշխանությունը կրկին պետք է թեկնածու որոնի այդ տեղի համար։
Ընդ որում, թեպետ գործող իշխանությունները կադրային լուրջ սով են զգում, թեկնածուների պակաս, կարծես թե չկա։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, Ազգային ժողովի «Քաղպայմանագիր» խմբակցության առնվազն երկու պատգամավորներ են հավակնում այդ պաշտոնին։ Խոսքը Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և նույն հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանի մասին է։ Իշխող ուժը հակված է նրանցից մեկին դատավորի պաշտոնում նշանակել, սակայն Նիկոլ Փաշինյանը դեմ է։ Առանց այն էլ ՔՊ-ն նորմալ իրավաբան խորհրդարանում գրեթե չունի, իսկ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը բավական լուրջ գործ է անում՝ այն աչքաթող անելու համար։ Չի բացառվում, որ ի վերջո, Ջուլհակյանի թեկնածության վրա կանգ առնեն։
Մյուս կողմից էլ դատավորի պաշտոնի նկատմամբ հավակնություններ ունի փաստաբան Տիգրան Եգորյանը։ Վերջինիս համար լոբբինգ անողը հենց նույն Վահե Գրիգորյանն է, ով Նիկոլ Փաշինյանին է միջնորդել։ Ընդ որում, Եգորյանը բավական լուրջ ներգրավվածություն է ունեցել «Եվրաքվե»-ի կազմակերպման և իրականացման հարցում, անմռունչ կատարում է փաշինյանական իշխանության բոլոր հրահանգները։
ՍԴ նոր դատավորի թեկնածությունը քննարկելու են ՔՊ վարչության առաջիկա նիստերից մեկում, իսկ որոշում կայացնելուց հետո կներկայացնեն խորհրդարանի հաստատմանը։
Էլլա Ալիխանյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT