Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում
Քաղաքականություն

Զբոսաշրջությունը Հայաստանում նվազում է ամեն ամիս

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի հունվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 2025 թ. հունվարին Հայաստան այցելել է 139.482 զբոսաշրջիկ։ Այս թիվը գրեթե 15 հազարով կամ 10 տոկոսով պակաս է, քան 2024 թ. հունվարին։

Արդեն մեկ տարուց ավելի զբոսաշրջիկների թիվն անշեղորեն նվազում է արձանագրում։ 2025 թ․ հունվար ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39.5 %), Վրաստանից (13 %) և Իրանից (9.4 %): Ավանդաբար Հայաստան ամենաշատն այցելում են ԱՊՀ երկրներից և առաջին հերթին՝ Ռուսաստանից։

Զբոսաշրջության նվազման միտումը սկսվել է Հայաստանում ռուսական «Միր» քարտերի սահմանափակումներից հետո, երբ գրեթե բոլոր բանկերը՝ բացառությամբ ռուսական ՎՏԲ-ի դուստր բանկի հայտարարեցին, որ արևմտյան պատժամիջոցների տակ չհայտնվելու համար կասեցնում են «Միր» քարտերի սպասարկումը։

Սովորաբար այդ այցելությունները ողջ թվի կեսից ավելին են լինում, և այժմ ռուսաստանցի զբոսաշրջիկների համար բարդություններ են առաջացել։ Բնական է, որ ռուս զբոսաշրջիկները նախընտրելու են այլ, ավելի հարմար երկրներ, որտեղ քարտերը սպասարկվում են։

Զբոսաշրջության նվազումը շղթայական կերպով ազդում է նաև մյուս ոլորտների՝ այդ թվում հյուրանոցների, ռեստորանների աշխատանքի վրա, իսկ դա Հայաստանի տնտեսության բավականին լուրջ մի հոդված է, որը ոչ միայն տասնյակ հազարավոր մարդկանց աշխատանքով և կայուն եկամտով է ապահովում, այլև զգալի հարկեր են վճարվում։

Գործող իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ, ընդհակառակը, փորձում են տարբեր անհեթեթ պատճառաբանություններով արդարացնել իրենց։ Անցած տարվա հոկտեմբերին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, թե Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը 2024 թվականին նվազել է ընդդիմության բողոքի ակցիաների պատճառով։ «Չեմ ուզում դրամատիզացնել, բայց տուրիստական օպերատորներն ապրիլ-մայիս ամիսներին չեղարկել են հազարավոր այցեր, կարծում եմ՝ մեծ թվով զբոսաշրջիկներ չեն եկել Հայաստան Երևանում կազմակերպված հանրահավաքների պատճառով, հատկապես այն պարագայում, երբ ռուսական որոշ հեռուստաալիքներ հայտարարեցին մինչև 200 հազար մարդկանց մասնակցությամբ հանրահավաքների մասին»,- ասել էր նա։

Ալլա Մկրտչյան