Ի՞նչն է ԱՄՆ-Ուկրաինա հարաբերություններում առանցքային․ NBC
Միացյալ Նահանգները Ուկրաինայի հետ հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի կնքումը դիտարկում է որպես երկրների միջև «ռազմավարական գործընկերության կառուցման կարևոր բաղադրիչ»։ Այս մասին հայտնում է ամերիկյան NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Ըստ նրանց՝ Վաշինգտոնի համապատասխան դիրքորոշումը Կիեւի իշխանություններին է փոխանցել ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը՝ փետրվարի 12-ին Ուկրաինայի մայրաքաղաք կատարած այցի ժամանակ։ Նա նաև փաստաթղթի ստորագրումը կապել է Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինայի անվտանգության ապահովման և հետագա ամրապնդման հետ։
Աղբյուրների համաձայն՝ Կիևը «ապշել է» համաձայնագրի շուրջ բանակցելու Բեսենտի մոտեցումից։
Ֆինանսների նախարարը մեկ ժամ ժամանակ է տվել պայմանագիրը ստորագրելու համար և սպառնացել, որ մերժման դեպքում ամերիկյան կողմը չեղարկելու է Վլադիմիր Զելենսկու հանդիպումները ԱՄՆ փոխնախագահ Վանսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Մյունխենի համաժողովում։
Այս սպառնալիքների մասին տեղեկությունը հաստատել են նաև The Economist ամսագրի աղբյուրները։ Բանակցություններից հետո Վաշինգտոնը հետաձգել է Վենսի և Ռուբիոյի հետ հանդիպումները, սակայն դրանք, այնուամենայնիվ, տեղի են ունեցել համաժողովի միջոցառումների շրջանակներում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT