Իշխանությունը Գյումրիում կարող է հաղթել միայն տոտալ բռնաճնշումներով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հաստատեց, որ Գյումրիի ավագանու ընտրությունները կայանալու են մարտի 30-ին։ Նույն այդ օրը ոստիկանները ձերբակալել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և նրա թիկնապահին։ Ընդ որում, գործողությունն իրականացրել են բավական կոշտ, գետնին են պառկեցրել նախկին քաղաքապետին, մարմնական վնասվածքներ հասցրել գլխի շրջանում։ Ժամեր անց Ղուկասյանին ազատ արձակեցին, իսկ նրա թիկնապահին տեղափոխեցին հիվանդանոց։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ նրանց ձերբակալել և տեղափոխել էին քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով: Որևէ կասկած այդպես էլ չէր հաստատվել։
Վարդան Ղուկասյանն, իհարկե, սուրբ չէ, բազմաթիվ քրեական պատմություններով է անցել, բայց նրա դեմ կատարվածը բոլորովին էլ քրեական անցյալով պայմանավորված չէ, այլ զուտ քաղաքական ենթատեքստ ունի։ Իշխանությունները սկսել են վախենալ, որ Գյումրիում ջախջախիչ պարտություն են կրելու, և ընդդիմադիր թեկնածուների դեմն առնելու միայն մեկ տարբերակ ունեն, ոստիկանական ուժերով, ծեծուջարդով ապահովել իրենց հաղթանակը։
Զուր չէ, որ իշխանական քարոզչամեքենան էլ կեղծ հարցումներ է հրապարակում, իբր իրենց թեկնածուն առաջատարն է։ Իրականում Սարիկ Մինասյանը, որին Գյումրիում հարգում էին նախքան ՔՊ թռչելը, այսօր որևէ շանս չունի արդար ընտրություններով հաղթանակ տանելու։
Արփինե Մանուչարյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT