Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում
Քաղաքականություն

Հայաստանը ևս հրավիրվել է միանալու «Հաղթանակ 9/45» շարժմանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ Մոսկվայում փաստացի տրվեց «Հաղթանակ 9/45» լայնածավալ հասարակական շարժման մեկնարկը։ Նախաձեռնողը և կազմակերպիչը «Եվրասիա» ԻՀԿ-ն է։ Այն նպատակ ունի պահպանել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմական հիշողությունը, պայքարել պատմության կեղծման դեմ և ամրապնդել մշակութային կապերը այն երկրների միջև, որոնք նպաստել են Մեծ հաղթանակին։

Ինչպես նշել է Պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» ՀԿ խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2025 թվականը հայտարարեց Հայրենիքի պաշտպանի տարի՝ նշանավորելու 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակը։ Նա ընդգծել է, որ «Եվրասիան» աջակցում է նախագծերին, որոնք նպատակ ունեն պահպանել ավանդական արժեքներն ու պատմական հիշողությունը։ Դա ոչ միայն հարգանք է անցյալի նկատմամբ, այլ ներդրում ապագայի մեջ։

Հաշվի առնելով, որ անցյալի իրադարձություններն այսօր հաճախ քաղաքական սպեկուլ յացիաների օբյեկտ են դառնում, կարևոր է ոչ միայն պահպանել հիշողությունը, այլև ակտիվորեն պայքարել դրա կեղծման դեմ։

«Այսօր մեր ընդհանուր խնդիրն է՝ պաշտպանել ճշմարտությունը, պաշտպանել մեր ընդհանուր արժեքները, այն, թե ինչի համար են պայքարել մեր պապերը, տատերը։ Մենք ստիպված ենք պաշտպանել Մեծ հաղթանակը, և ես համոզված եմ, որ միասին մենք կպաշտպանենք այն։ «Հաղթանակ 9/45» նախագիծն իր կյանքն սկսում է դժվար ժամանակներում, երբ ֆաշիզմը նորից գլուխ է բարձրացնում, երբ գաղափարախոսությունը, որը ջնջել է մեր մեծ սերունդը, նորից սկսում է արթնանալ», - ասել է «Եվրասիա» ՀԿ խնամակալ խորհրդի անդամ Իլան Շորը։

«Եվրասիա» ՀԿ-ն մասնակցելու է հրավիրել Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին, Ղրղզստանին, Մոլդովային, Սերբիային, Սլովակիային և այլ երկրներին։

Նշվում է, որ կազմակերպությունը տարբեր ծրագրեր է իրականացնում պատմական հիշողության պահպանման ծրագրերով: Հայաստանում, օրինակ՝ մեկնարկել են կրթական նախագծեր՝ ուղղված ԱՊՀ երկրների և ժողովուրդների պատմության ուսումնասիրման ու հանրահռչակման վրա։ Ռուսաստանում աշխատում են «Պատմությունը մեզ միավորում է» վավերագրական ֆիլմի ստեղծման վրա, որն ուղղված է հետխորհրդային երկրների ժողովուրդների պատմական հիշողության պահպանմանը։

«Եվրասիա» ՀԿ-ն և հայ երիտասարդները շնորհավորել են Երևանին՝ քաղաքի օրվա կապակցությամբ. նրանք մասնակցել են ֆլեշմոբին «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ, որը կառուցվել է Խորհրդային Միության հաղթանակի պատվին Հայրենական մեծ պատերազմում։ Ավելի քան 1000 հայ ուսանողներ ծաղիկներ են տեղադրել Հավերժական կրակին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում