Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Քաղաքականություն

Ինչպե՞ս են իշխանությունները մեր «փոքր նավը» ենթարկում ալեկոծության վտանգին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոր աշխարհակարգը շարունակաբար ճաքեր է տալիս, ինչն էլ ուղեկցվում է մի շարք վայրերում իրավիճակի սրացմամբ ու ռազմական գործողություններով։ Ու այս տեսանկյունից բազմաթիվ անորոշություններ ոչ միայն մնում են, այլև նույնիսկ խորանում են։ Օրինակ՝ հարցական է, թե ինչ վերջնական ընթացք կստանան ուկրաինական և իսրայելա-պաղեստինյան հակամարտությունները։ Չնայած որոշ միտումներ արդեն նկատելի են, սակայն չպետք է բացառել նաև անկանխատեսելիության հավանականությունը, որը կարող է նոր շղթայական ռեակցիա առաջ բերել։

Ի մասնավորի, անորոշություններ կան ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականության հետ կապված։ Նախագահ Թրամփը մի շարք կարևոր հարցերի հետ կապված ընդգծված դիրքորոշում ունի, օրինակ՝ բոլոր պատերազմները պետք է դադարեցվեն, սակայն բազմաթիվ արտաքին քաղաքական թեմաների հետ կապված ամերիկյան նոր իշխանությունների գործելակերպն անկանխատեսելի է։ Թրամփը ոչ միայն դուրս է ստանդարտ քաղաքական գործչի շրջանակներից, այլև առաջնորդվում է բիզնեսմենին բնորոշ տրամաբանությամբ և այնպիսի գործարքային մտածողությամբ, որ յուրաքանչյուր հարցի շուրջ կարելի է պայմանավորվածության գալ և ինչ-որ բան ստանալ։ Հռչակելով «Ամերիկան առաջինը»՝ յուրաքանչյուր գործընթացի հետևում նա դիտարկում է, թե դա ինչ արդյունք է ապահովում Վաշինգտոնի համար։

Ու Եվրոպան հիմա կոնկրետ անորոշության մեջ է։ Եթե մինչ այդ ԱՄՆ-ն ու Եվրոպան կարողանում էին սկզբունքային հարցերի շուրջ միասնական ճակատով հանդես գալ, ապա հիմա Վաշինգտոնն իր ինքնուրույն քաղաքական ուղեգիծն է առաջ տանում։ Նույնիսկ Եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելն է նշում, թե Վաշինգտոնն ու Բրյուսելը «չհամաձայնեցված ամուսնալուծության» միջով են անցնում։ Եվրոպական մայրաքաղաքներում հաշվի են առնում, որ ԱՄՆ-ի կողմից վարվող քաղաքականությունը կարող է հանգեցնել նաև որոշակի շրջադարձային իրավիճակների։ Օրինակ՝ մի օր էլ Թրամփը կարող է որոշել ու Եվրոպայից ամերիկյան զորքերը դուրս բերելու հարցը բարձրացնել։ Պարզ է, որ ձևավորվող նոր աշխարհակարգում Ռուսաստանը և Չինաստանը մեծ դերակատարություն են ստանձնելու, բայց դեռևս ժամանակ է պահանջվում, որ միջազգային հարաբերություններում հստակ ազդեցության գոտիների բաժանարար գծերը քաշվեն, ինչպես, օրինակ՝ երկբևեռ աշխարհակարգի դեպքում էր։

Բայց մինչ միջազգային հարաբերությունների ծովում փոթորիկները խաղաղվեն, բազմաթիվ փոքր երկրներ, որոնք կհայտնվեն հակամարտությունների կենտրոնում, ուղղակի կարող են բարդ իրավիճակի կիզակետում լինել կամ էլ ոտնատակ գնալ։ Օրինակ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմից ի վեր Վրաստանին հաջողվում է խուսափել աշխարհաքաղաքական բախման կիզակետում հայտնվելուց, չնայած որ Արևմուտքից պարբերաբար փորձում էին Վրաստանին հրահրել, որ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացեն։ Իսկ Հայաստանում հակառակն է տեղի ունենում, արտաքին քաղաքականությունը ոչ թե հիմնվում է ռազմավարական մոտեցումների, այլ էպիզոդային իրադարձությունների վրա։ Փաշինյանը շտապում է իրեն այս ու այն կողմ նետել՝ հայտարարելով, թե Ռուսաստանը հեռանում է մեր տարածաշրջանից։ Բայց եթե որոշակի պահի ռուսական կողմը նահանջում է, դա դեռևս չի նշանակում, թե վերջացավ, Ռուսաստանը թողնում է մեր տարածաշրջանն ու հեռանում։

Իսկ այս պայմաններում Հայաստանի իշխանություններն ուղղակի շտապում են նետվել Եվրոպայի գիրկը՝ որոշում ընդունելով ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել, այն պայմաններում, երբ ԵՄ-ն անգամ իր ներքին խնդիրներից չի կարողանում գլուխ հանել։ Մյուս կողմից էլ՝ ՀՀ իշխանությունները շտապում են կատարել թուրք-ադրբեջանական բոլոր պահանջներն ու այնպիսի պրոթուրքական քաղաքականություն վարել, որ թվում է, թե արդեն հստակեցված է, որ Թուրքիան մեր տարածաշրջանում գերակա դիրքեր է ստանձնել։

Տրամաբանորեն յուրաքանչյուր հեռատես իշխանություն պետք է «ոտքը կախ գցեր» մի քիչ, մինչև պղտորված ջրերը խաղաղվեն, ու իրենց գործողություններով առաջ չընկնեն իրադարձություններից։ Օրերս այս թեմային անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահը՝ ընդգծելով, որ հմուտ նավապետը փոթորիկի ժամանակ իր նավը չի հանում օվկիանոս, սպասում է, երբ կհանդարտվի օվկիանոսը, որից հետո է միայն հանում։

Չինական մի հայտնի ասացվածք կա, որում ասվում է, թե «երբ վագրերը կռվում են հովտում, խելացի կապիկը նստում է մի կողմ և սպասում, թե ով է հաղթում»։ Բայց, դե, մեղմ ասած, դժվար է ՀՀ ներկա իշխանություններին խելացի կամ հեռատես համարել։ Լրիվ ընդհակառակը: Այդ դեպքում ի՞նչ ակնկալել նրանցից հեռանկարային առումով։ Բացառված չէ, որ երբ միջազգային օվկիանոսի ալեկոծությունը խաղաղվի, ու Հայաստանը Ռուսաստանին հանձնելու մեջ «նախկիններին» մեղադրող Փաշինյանը, ինչպես նույն երկրորդ նախագահը նշեց, «փոխի իր կոշիկները» և վազի Պուտինի մոտ՝ իրեն ներկայացնելով ավելի ռուսամետ, քան Ռուսաստանն է։ Ամեն ինչ հնարավոր է: Բայց հարցն այն է, թե որքանով այսքանից հետո նա ընդունելություն կգտնի։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում