Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում
Քաղաքականություն

Հայաստանի գործող իշխանությունների ու Ռուսաստանի միջև հարաբերությունները «թթված են». Ավետիք Չալաբյան

«Մենք էլ ենք նույնքան տուժած, որքան Ուկրաինան, որովհետև մեզ էլ են ասել՝  Ռուսաստանի դեմ գործողություններ արեք, ձեր մեջքին կանգնած ենք։ Հետո կարող է այնպես ստացվել, որ մենք հասկանանք՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացրինք, Արևմուտքն այլևս մեզնով հետաքրքրված չէ, ինչպես հետաքրքրված էր նախկինում, ու մենք մնանք Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ միայնակ»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Ուկրաինան նույն տրամաբանության մեջ է, ինչ Հայաստանը։ Գուցե, պատերազմն այնտեղ մի փոքր այլ կերպ է մղվում, բայց քաղաքականության տրամաբանությունը նույնն է»,–ասաց նա։

Լրագրողի հարցին, արդյո՞ք եթե Ուկրաինայի վերաբերյալ  Ռուսաստանի ու ԱՄՆ–ի բանակցությունները հաջողության հասնեն, հաջորդ «թիրախը» Հայաստանը կլինի, Ավետիք Չալաբյանը պատասխանեց.

«Եթե Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև երբևէ համաձայնություն լինի, լինելու է ամբողջ պարագծով, բոլոր այն հարցերով, որոնք նրանց հետաքրքրում են։  Դա կարող է լինել Արկտիկան, Մերձբալթյկան հանրապետությունները, Բելառուսիան, Ուկրաինան, Մոլդովան, Հարավային Կովկասը և այլն։ Ես չգիտեմ՝ ինչ է լինելու դա, դրանք բանակցություններ են, չի կարելի մինչև վերջ հստակ ասել, թե դա ինչպես է տեղի ունենալու։ Բայց այն, որ Հարավային Կովկասի շուրջ նրանք որոշակի պայմանավորվածության կգան, եթե ընդհանրապես գան պայմանավորվածությունների, կասկած չկա»։

Լրագրողի հարցին, արյդո՞ք Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն անդառնալիության կետի են հասել, Ավետիք Չալաբյանը պատասխանեց.

«Փաշինյանի իշխանությունը կարող է հասել է անդառնալիության կետի, չեմ բացառում, կարող է և չի հասել։ Ինձ թվում է, որ հասել են այդ կետին։ Այն հարաբերությունները, որոնք զարգացել են այս իշխանությունների և Ռուաստանի գործող իշխանության միջև, բավական թթված են, բարեկամական չեն, հաջող չեն, իրենց մեջ կոնֆլիկտ են պարունակում»։