Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում
Քաղաքականություն

Մոլեգնող վարակները հասել են զինված ուժեր

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ինչպես նաև սուր շնչառական վարակների ներթափանցումը և տարածումն անձնակազմի շրջանում կանխելու նպատակով Հայաստանի զինված ուժերում հետաձգվել են երդման արարողությունները, սահմանափակվել են տեսակցությունները, ժամանակավորապես արգելվել են ազատարձակումներն ու արձակուրդների տրամադրումը։

Պաշտպանության նախարարությունը պնդում է, թե կազմակերպվող բոլոր միջոցառումների նպատակը զինծառայողների առողջության պահպանումն է։

Շնչառական վարակներն արդեն տևական ժամանակ մոլեգնում են ոչ միայն Հայաստանում։ Հատկապես կորոնավիրուսի համաճարակից հետո նման վտանգավոր զարգացումները, հարկ է, որ ավելի մեծ ուշադրության արժանանային պատկան մարմինների կողմից։ Առայժմ միայն ՊՆ-ն է հաստատել նման վարակի առկայությունը, իսկ առողջապահության նախարարությունը, նույնիսկ տարբեր մասնագետների զգուշացումներից հետո որևէ քայլ չի ձեռնարկում, արտակարգ դրություն չի սահմանում, անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկում վարակների դեմ պայքարելու համար։ Անգամ հանրությանը չեն ծանուցել։

Ըստ մի շարք մասնագետների, այս նոր շնչառական վարակն էլ չինական ծագում ունի, բավական վտանգավոր է, հատկապես խոցելի խմբերի համար։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, առողջապահության նախարարությունում տեղյակ են դրա վտանգներից, բայց Անահիտ Ավանեսյանը, իր անգործությունը կոծկելու համար հրահանգել է ոչինչ չձեռնարկել, որևէ մեկին չտեղեկացնել՝ հույս ունենալով, որ վտանգը կանցնի ինքն իրեն։ Սա պարզապես տարրական անգրագիտության, հասարակության նկատմամբ արհամարհական վերաբերմունքի դրսևորում է, որի համար, բնականաբար, ոչ ոք պատասխան չի տալու։

Հասմիկ Օթարյան