Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում
Քաղաքականություն

Արձագանքեցին առաջին անգամ. ինչո՞ւ է փոխվել իշխանության վարքը

44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանություններն առաջին անգամ միջազգային ամբիոնից բարձրացրել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի ամբիոնից առաջին անգամ միջազգային ատյանում հրապարակային անդրադարձել է Բաքվում ընթացող դատավարությանը: Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հիշատակել է Ադրբեջանում պահվող պաշտոնապես հաստատված բոլոր գերիներին: «Հենց այս պահին Ադրբեջանում ընթանում են կեղծ դատավարություններ 23 հայ անձանց նկատմամբ, ովքեր կամայականորեն են ազատազրկված, ընդ որում՝ անտեսելով պատշաճ դատավարության համար անհրաժեշտ մարդու իրավունքների չափանիշները», - հայտարարել է Միրզոյանը:

Պատերազմից հետո Ադրբեջանը եռակողմ հայտարարությամբ պարտավորվել էր ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, բայց մինչ օրս մի քանի տասնյակ հայեր խոշտանգվում են Բաքվի բանտերում։ ՀՀ իշխանությունները ջուր էին առել բերաններն ու հրաժարվում էին որևէ բառ արտաբերել՝ ի պաշտպանություն ռազմագերիների։ Նեղն ընկած պահերին էլ պնդում էին, թե չեն ցանկանում խանգարել գերիների ազատման գործընթացին իրենց մեկնաբանություններով։

Արդ, ո՞րն է պատճառը, որ ՀՀ իշխանությունները փոխել են իրենց դիրքորոշումները։ Արտաքին քաղաքականության մեջ էական փոփոխություններ չեն եղել։ Ուստի, նման կերպարանափոխությունն ավելի շատ ներքաղաքական շերտեր ունի։ Խորհրդարանական ընտրությունների պատրաստվող իշխանություններին, բնականաբար, քարոզարշավի ժամանակ տհաճ հարցեր են տալու ռազմագերիների նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին։ Եվ Միրզոյանն էլ փորձում է տպավորություն ստեղծել, թե իրենց այդ մարդկանց ճակատագիրը հուզում է։

Մարինե Ասլանյան