Փաշինյանն արդեն ցուցակներ է գրում
Նիկոլ Փաշինյանի «գաղափարախոսական ուղերձի» հրապարակումից հետո պարզ դարձավ, որ գործող իշխանությունները բոլորովին էլ անկեղծ չեն, երբ հայտարարում են, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների չեն պատրաստվում։ Երկար ժամանակ վերլուծաբաններն ահազանգում էին, որ փաշինյանական վարչախումբը ռեսուրսների և միջոցների կենտրոնացում է իրականացնում՝ դրանք արտահերթ զարգացումներին օգտագործելու համար։
Ընդ որում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն էլ անակնկալի է եկել՝ լսելով Փաշինյանի մտահանգումների մասին։ Շատերը վստահ չեն, որ հաջորդ ընտրություններին լինելու են ընտրական ցուցակներում։ Որոշներն էլ փորձում են այլ, ավելի կոմֆորտ պաշտոններ գտնել, տեղավորվել, ապահովագրել իրենց հիփոթեքի վճարումները։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանն արդեն տևական ժամանակ է՝ ինչ նոր ընտրական ցուցակ է գրում։ Ընդ որում, այդ ցուցակը սկզբում գրում էր միայն Աննա Հակոբյանի հետ, իսկ այժմ ընգրկել է առավել մտերիմ կուսակցականներին՝ Արայիկ Հարությունյանին, Արսեն Թորոսյանին։
Գործող պատգամավորների մի ամբողջ խումբ փորձում է դեսպանի պաշտոն ճանկել, հեռանալ Հայաստանից ավելի ապահով երկրներ՝ անհրաժեշտ պահին փախչելու համար։ Որոշներն էլ ցանկանում են գործադիր գնալ՝ հասկանալով, որ ցուցակի լավ հորիզոնականներում չեն լինելու, իսկ ՔՊ-ին չի հաջողվելու կրկնել 2021 թ. հաջողությունը։
Արդյունքում, շատերը նաև լռության ուխտ են հայտարարել, սոցցանցերում և ԶԼՄ-ներում հրաժարվում են երևալ, պաշտպանել իշխանության դավաճանական քաղաքականությունը։
Թինա Մաթևոսյան




















Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Զելենսկու հայտարարությունները վաղուց դարձել են հիվանդ մարդու զառшնցանք․ Զախարովա