Բաքուն չի շտապում պատասխանել Երևանի առաջարկներին
ՀՀ ԱԳՆ-ն երեկ հայտնել է, որ Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը։ «Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան», - ասել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Տարածաշրջանային ապաշրջափակման վերաբերյալ առաջարկները մոտ 3 ամիս առաջ էին ներկայացվել Ադրբեջանին: Իր վերջին ասուլիսում Փաշինյանը մանրամասնել էր՝ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սկզբում երկաթուղային բեռնափոխադրումներ Սյունիքով։ Ընդ որում՝ նույն սկզբունքով հայկական կողմը պնդում է նաև երկաթուղային բեռնափոխադրումների հնարավորություն Երասխից Մեղրի՝ Նախիջևանի տարածքով։
Աշխարհաքաղաքական ստեղծված պայմաններում Ադրբեջանը չի շտապում, փորձում է հասկանալ, թե ուր են տանում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները, ի վերջո, ինչի կհանգեն ԱՄՆ-ՌԴ բանակցությունները, ով ազդեցության լծակներ կունենա Հարավային Կովկասում։ Ուշագրավ է, որ ակնհայտորեն նվազել է նաև Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը։ Այդ հանգամանքն էլ ավելի շուտ կապված է սպասողական վիճակի հետ, այլ ոչ թե Բաքվի վախերի, ինչպես փորձում է ներկայացնել իշխանական քարոզչամեքենան։
Ցանկացած պարագայում Հայաստանի համար լուրջ ռիսկեր են լինելու, իսկ տարածաշրջանի պետությունները լուռ սպասում և պատրաստվում են հնարավոր ֆորս-մաժորներին։
Լիլիա Դավթյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT