Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Քաղաքականություն

Պրագմատիզմը՝ նոր աշխարհակարգի խաղի կանոնների պայմաններում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վաղուց նորություն չէ, որ ամբողջովին նոր աշխարհակարգ է ձևավորվում, որտեղ հին խաղի կանոններն այլևս չեն աշխատելու։ Դրա համար պետք է ունենալ իրադարձությունների նկատմամբ նորովի մոտեցում՝ հասկանալու, թե ինչ խաղի կանոններով են ձևավորվելու պետությունների միջև փոխհարաբերությունները։

Եթե նախկինում ԱՄՆ-ն իր վրա միջազգային հարաբերություններում հեգեմոնի դերակատարություն էր ստանձնել և աշխարհի ամեն մի կետում տեղի ունեցող իրադարձություններին միջամտում էր՝ միաբևեռ համակարգի պատասխանատվությունը վերցնելով իր ուսերին, ապա ներկայում իրավիճակն այլ է։ Դոնալդ Թրամփի վարչակազմը, հռչակելով «Ամերիկան՝ առաջինը» կարգախոսը՝ առաջին հերթին կենտրոնանում է իր երկրի շահերի վրա՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի գլոբալ ընդգրկվածությունը երկրին որևէ օգուտ չի տալիս, իսկ աշխարհի այլ կետերում տեղի ունեցող գործընթացները կարելի է թողնել նաև տեղական խաղացողների պատասխանատվությանը։

Մյուս կողմից էլ՝ փոխվել են նաև մյուս խոշոր խաղացողները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և ԵՄ-ն, որոնց տարածաշրջանային և գլոբալ դերակատարությունն անտեսելն անհնար է։ Ու տարբեր մեկնաբանություններ կան, թե կոնկրետ ինչպիսին է լինելու նոր աշխարհակարգը։ Փորձագետները քննարկումների մակարդակում դիտարկում են, օրինակ՝ եռաբևեռ աշխարհակարգի հավանականությունը, երբ նոր աշխարհի պատասխանատուները կարող են լինել ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը։ Իսկ որոշ վերլուծաբաններ էլ այն կարծիքին են, որ ապագայում հիմնական դիմակայությունն ընթանալու է գլխավորապես Չինաստանի և ԱՄՆ-ի միջև։

Եվ, իսկապես, եթե տասնամյակներ շարունակ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները հիմնականում պտտվում էին Եվրոպայի շուրջ, ապա միջազգային հարաբերությունների ծանրության կենտրոնն աստիճանաբար թեքվում է դեպի ասիական և խախաղօվկիանոսյան տարածաշրջան։ Ընդամենը 4 տասնամյակի ընթացքում Չինաստանն այնպիսի տնտեսական վերելքի է հասել, որ աննախադեպ երևույթ է պատմության մեջ։ Ու, բնականաբար, տնտեսական հզորությունն իր հետ բերում է նաև քաղաքական ազդեցություն և փոխակերպվում է ռազմական ներուժի։

Իսկ ինչ վերաբերում է Եվրոպային, ապա եվրոպական համայնքը բարդ ընտրության առաջ է կանգնած։ Եթե ԽՍՀՄ փլուզումից ու սառը պատերազմի ավարտից հետո Եվրոպայի անվտանգության ապահովման հարցն ԱՄՆ-ը վերցրել էր իր ուսերին, ապա Թրամփի երկրորդ կառավարման շրջանում իրավիճակը փոխվում է։

Մեկ անգամ չէ, որ նա հայտարարել է, թե ԱՄՆ-ն այլևս չի պատրաստվում վճարել եվրոպական դաշնակիցների ռազմական պաշտպանության համար, այդ երկրները պետք է ավելացնեն ռազմական ծախսերը և ապահովեն սեփական անվտանգությունը։ Ու Եվրոպայում դժվարությամբ են համակերպվում այս իրավիճակի հետ՝ չնայած սթափ վերլուծական միտք ունեցող փորձագետները եվրոպացիներին տարբեր կերպ ներկայացնում են նոր իրականությունը։

Օրինակ՝ պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը, որը, որպես փորձագետ, աշխատել է տարբեր կառավարությունների հետ, խորհրդատվություն է իրականացրել և բարձր մակարդակի կապեր ունի, Եվրախորհրդարանում իր ունեցած ելույթում նշում է, որ Եվրոպան չի կարող ապավինել ԱՄՆ-ի հեգեմոնիկ դերակատարությանը, այլ անհրաժեշտ է ձևավորել ինքնուրույն եվրոպական արտաքին քաղաքականություն։ Իսկ ՆԱՏՕ-ի վրա հույս դնելու փոխարեն Սաքսը ԵՄ-ին հորդորում է կենտրոնանալ միասնական եվրոպական անվտանգության համակարգի ստեղծման վրա և ներդրումներ կատարել եվրոպական զենքի արտադրության մեջ: Ու Եվրոպայի քաղաքական վերնախավի որոշակի շրջանակներում արդեն իսկ սկսել են հասկանալ, որ չեն կարող ընդմիշտ իրենց հույսը դնել ամերիկյան անվտանգային հովանոցի վրա։ Օրինակ՝ Գերմանիայում փետրվարի 23-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթած Պահպանողական կուսակցությունների դաշինքի ղեկավար Ֆրիդրիխ Մերցը, որն առաջիկայում կդառնա նաև կանցլեր, որպես առաջնահերթություն նշում է անվտանգության հարցերում ԱՄՆ-ից «իրական անկախացման» անհրաժեշտությունը։

Բայց մի կարևոր հարց ևս կա, որին Եվրոպան պետք է ինքնուրույն առնչվի։ Այն վերաբերում է Ռուսաստանի հետ առանձին հարաբերություններին ու համընդհանուր եվրոպական անվտանգային ճարտարապետության ձևավորմանը։ Դրա համար էլ պրոֆեսոր Սաքսը, հաշվի առնելով Ռուսաստանի հարևանությունը Եվրոպային, առաջարկում է, որ եվրոպական համայնքը չպետք է ապավինի միայն ԱՄՆ-ի նախաձեռնություններին, այլ պետք է ակտիվորեն բանակցի Ռուսաստանի հետ՝ փոխադարձ մտահոգությունները հանգուցալուծելու և տարածաշրջանային կայունությունն ապահովելու նպատակով:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ին բնորոշ է, որ որոշակի ժամանակաշրջանը մեկ այդ երկրում գերակայում է մեկուսացման քաղաքականությունը, ԱՄՆ-ը բավական հեռու է ինչպես Եվրոպայից, այնպես էլ Ռուսաստանից, և, ըստ Սաքսի, ուղղակի անհրաժեշտ է նայել քարտեզին։ Ցանկացած պահի Վաշինգտոնը կարող է դուրս գալ Եվրոպայից՝ իր ներքին խնդիրների վրա կենտրոնանալու նպատակով, իսկ եվրոպական երկրները, հաշվի առնելով աշխարհագրությունը, միշտ ստիպված են լինելու հարաբերվել Ռուսաստանի հետ։

Ջեֆրի Սաքսի կատարած պրագմատիկ վերլուծությունը վերաբերում է նաև մեր տարածաշրջանին՝ Հարավային Կովկասին։ Մեկ այլ առիթով պատասխանելով այն հարցին, թե տեսակետ կա, որ ԱՄՆ-ը Հայաստանին փրկելու է, նա նշում էր, թե ԱՄՆ-ը Հայաստանին չի փրկելու, այն բավականաչափ հեռու է տարածաշրջանից, իսկ ամերիկացիների գերակշռող մեծամասնությունն էլ չգիտի Հայաստանի մասին։ Պարզ ասած՝ ուղղակի կարիք էլ չկա, որ հեղինակություն ունեցող մասնագետները մեզ բացատրեն, որ Հայաստանը պետք է առաջին հերթին հաշվի առնի տարածաշրջանային իրողությունները և աշխատի հարևան երկրների հետ համագործակցության ձևաչափեր ստեղծելու ուղղությամբ։ Մեր դեպքում առաջնայինը նախ՝ Ռուսաստանի հետ համագործակցությունն է, ապա՝ Իրանի հետ։

Իրավիճակը շատ պարզ է։ Ուղղակի չպետք է տարվել իլյուզիաներով, այլ անհրաժեշտ է գնահատել ռեալ իրավիճակը՝ հասկանալով տարածաշրջանում ուժերի բալանսը երկարատև հեռանկարում։ Օրինակ՝ վրացիները ժամանակին կարողացան դասեր քաղել Սահակաշվիլիի սխալներից, որի արդյունքում Վրաստանում իրավիճակը կայուն է, ու երկիրն էլ տնտեսապես զարգանում է՝ միաժամանակ համագործակցելով տարբեր կողմերի հետ։ Մնում է, որ Հայաստանը դասեր քաղի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում