ՔՊ-ն՝ ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ իր քաղաքականությունը վարել՝ արժանանալով անգամ եվրոպացիների զարմանքին։ Նախօրեին Երևանում կայացած ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստի ընթացքում ՔՊ-ական պատգամավորները դեմ են քվեարկել ցեղասպանությունը դատապարտող հայտարարության առաջարկին։
Նիստին մասնակցող, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը 9 առաջարկ էր ներկայացրել ամփոփիչ հայտարարության համար։ Առաջարկներից մեկը վերաբերել է Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչմանը։ «... Հրավիրում է Թուրքիային, հետպատերազմյան Գերմանիայի կողմից ցուցադրված ամբողջականության ու ղեկավարության լավագույն օրինակով, առերեսվել իր պատմությանը և վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանության հավերժական իրողությունը և դրա հետ կապված զրկանքները՝ ներառյալ այնպիսի քայլեր ձեռնարկել, ինչպիսիք են արխիվների բացումը, պատասխանատվության ճանաչումը և վերադարձի իրավունքի ու մշակութային ժառանգության վերականգնման ապահովումը»:
Այս առաջարկին կողմ են քվեարկել նիստին մասնակցող, ԱԺ ընդդիմադիր չորս պատգամավորներ, Եվրոպական խորհրդարանի 2 պատգամավորներ, իսկ ՔՊ-ականները՝ դեմ են քվեարկել: Արդյունքում, առաջարկը հայտարարության մեջ չի ընդգրկվել։ Փաստացի, Թուրքիայի և Ադրբեջանի խամաճիկը դարձած փաշինյանական իշխանությունը չի համարձակվում անգամ ամենապարզ հայտարարության մեջ նման մեղմ ձևակերպում ընդգրկել։
Նարինե Սաքանյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT