Գյումրիում ՔՊ-ի թեկնածուն ցայտնոտի մեջ է
Գյումրիում ընտրարշավը գնալով թեժանում է, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ օրեցօր կորցնում է ադեկվատությունը։ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար նշանակվելուց հետո ՔՊ-ին անդամակցած Սարիկ Մինասյանն արդեն ցայտնոտի մեջ է, հասցրել է խնդիրների բախվել, հասկանալ, որ իր հաղթանակն ամենևին էլ երաշխավորված չէ։
Երեկ լրագրողների հետ ճեպազրույցն էլ վերջնականապես հօդս է ցնդեցրել թե՛ նրա հեղինակության վերջին փշուրները, թե՛ հաղթելու շանսերը։ Հիշեցնենք, Մինասյանը հայտարարել էր, թե «Արցախը Փաշինյանը չի հանձնել, չենք կռվել։ Ես, դու չենք կռվել։ Բոլորս պիտի կռվեինք»։ Գյումրիում խոսում են, որ Մինասյանն անգամ մտածում է լքել ՔՊ-ն և հեռանալ, բայց կուսակցությունից զգուշացրել են, որ դա ծանր հետևանքներ կունենա իր համար։
Իշխանությունն էլ պատրաստվում է Գյումրիում պսևդո-ընդդիմադիր ուժերի ներգրավել, որպեսզի վերջիններս փոշիացնեն ընդդիմության ձայները: Այսօր Գյումրիում արևմտամետներն են հավաքվելու, «Հանրապետություն», «Հանուն հանրապետության» և Եվրոպական կուսակցությունները հուշագիր են ստորագրելու, իսկ նրանց թեկնածուն հայտնի սորոսական Լևոն Բարսեղյանն է լինելու։ Վերջինիս վրա ընդդիմադիր թեկնածուներին սևացնելու գործն է դրված։
Նոնա Մուկուչյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT