Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Քաղաքականություն

Շրջանառության հարկից վախեցած ներքին թշնամին․ Հրայր Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Ներկա իշխանությունը 2025 թվականի հունվարի մեկից կրկնակի անգամ բարձրացրեց շրջանառության հարկի դրույքը` այն դարձնելով տաս տոկոս, նախկինում գործող հինգի փոխարեն։

Որպես խաբեբաների դպրոցի շրջանավարտներ, նրանք դաշտ բերեցին իբր թե նվազեցման հնարավորություն փաստաթղթավորված ձեռքբերումների մասով առեվտրային կազմակերպությունների համար։ Նվազեցման նման հնարավորությունը ներկայացրեցին որպես խոշոր բիզնեսին վերահսկելու քաղաքականություն եվ սկսեցին այդ լկտի սուտը իրենց քարոզիչների օգնությամբ տարածել հանրության մեջ։ Բնականաբար, բոլորը չհարցրեցին, թե ինչու՞ կրկնակի բարձրացավ արտադրողների հարկը, եվ դա այն դեպքում որ արտադրողները առևտրային գործունեությամբ չեն զբաղվում։ Ոչ ոք չհարցրեց, թե շրջանառության հարկի դրույքը ինչու՞ կրկնապատկվեց մարզիչների, խմբակների կրկնուսույցների, հսկիչների, պարի խմբակների, կոշկակարների, գյուղի աշխատավորների, թաղման ծառայությունների, շինարարների, հացթուխների, վարսավիրների, դերձակների եվ բազմաթիվ այլ մասնագիտական համույթների համար։

Հետո իշխանական քարոզիչների ստախոս բանակին միացավ գլխավոր խաբեբան, որը պարզապես հայտարարեց, որ դրույքների աճը նշանակում է, որ հերոս դարձած հարկատուն ավելի քիչ հարկ է վճարելու։ Նման ցինիկ, անընդունելի արհամարհանքի չափաբաժինն այնքան մեծ էր, որ տնտեսվարողների հոծ խմբեր սկսեցին հանրային ընդվզում եվ հստակ հասկանալի դարձավ, որ սոցիալական բունտը եղանակի տաքանալու ամիսներին պայթելու է եվ հավանաբար անկառավարելի ընթացք է ստանալու։

Արտաքին թշնամու դեմ շողոքորթ ժպիտը երեսին ամրացրած վարչախմբի պարագլուխը, ներքին տնտեսական կյանքում հարկերի բարձրացումը փորձում էր նորից իբր բացատրել, անսքող մոլորեցնել հարկատուներին, բայց այս անգամ դա նրա մոտ չհաջողվեց։ Նրա իսկ հանձնարարությամբ սկսվեցին մեծ ու փոքր պաշտոնյաների՝ իբր զրույցները տնտեսվարողների հետ, որպեսզի գնահատեն սոցիալական բունտի հնարավոր չափը եվ պարզապես խաբեն հարկերից դժգոհ քաղաքացիներին։ Եվ արդեն այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարվեց, թե իբր որոշել են աջակցել տնտեսվարողներին եվ աջակցության երկու եռամսյակների որոշում կայացրեցին։ Միանգամից պետք է նշենք ,որ դա աջակցություն չէ, դա ընդամենը խաբելու փորձ է եվ երկու եռամսյակում կիսանահանջ կառավարության կողմից։

Ի՞նչ են այս խաբեբաները հիմա առաջարկել:

Բա թե եկեք ներկայացրեք ապրանքային մնացորդների մասին տեղեկատվություն եվ դիմում ներկայացրեք, որպեսզի տաս տոկոսով չհարկվեք այդ մնացորդները վաճառելու դեպքում եվ վեց ամիս հետո սկսեք նորից հարկվել տաս տոկոսով։ Բացի դրանից, աջակցության երկու եռամսյակը չտարածեցին ծառայություն մատուցողների վրա։ Նույնիսկ երեխաները կհասկանան, որ սա խաբեություն է, էլ չեմ նշում տնտեսվարողներին, որոնք գործադիրի ղեկավարի աթոռի մեջ նվաղածից հազարապատիկ լավ են հասկանում իրենց առաջարկված, պարտադրված խաբեությունը։ Ի՞նչ կարող ենք արձանագրել:

1. Այս վարչախմբի պարագլուխը ստում է եվ փորձում է վարել հակաժողովրդական տնտեսական քաղաքականություն։

2. Վարչախմբի հենարան հանդիսացող պաշտոնյաները չեն տիրապետում երկրում առկա տնտեսական իրողություններին եվ բերում են չհիմնավորված տնտեսական հարկային փոփոխություններ։

3. Այս վարչախումբը գիտակցել է սպասվող, հասունացող սոցիալական բողոքի փաստը, վախեցել է եվ փորձում է ժամանակավոր նահանջ կատարել։

Փաստացի մենք ունենք իրավիճակ, երբ ռազմական պարտության հիմնական պատասխանատուն եվ մեղավորը փորձ է կատարում հարկային անտրամաբանական խստացումներով, արդեն քանդել մանր եվ միջին տնտեսվարող բնագավառը, որն իր հերթին կբերի ծանրագույն սոցիալական, ժողովրդագրական արհավիրք։

Ի՞նչ պետք է անել, հարգելի՛ տնտեսվարողներ:

Պետք է լինել միասնական եվ միահամուռ կերպով պայքարել ձեր գրպանը մտնող խաբեբաների դեմ։ Հիշեցման կարգով տեղեկացնեմ ձեզ, որ շրջանառության հարկի դեմ դուրս եկած բոլոր իշխանությունները անփառունակ պարտվել են եվ հեռացվել։ Ներկա իշխանությունները բռնել են ձեզ ունեզրկելու եվ խաբեության ճանապարհը եվ անպայման չեն հաջողելու։ Եղե՛ք վստահ եվ միասնական։

Որպես վերջաբան․ վարչախմբի ղեկավարի հայտարարված եվ ոչ մի թվի մի հավատացեք և հիշեք, որ ՀՀ միջին աշխատավարձի բարձրացումը գոյացել է իրենց միլիոնավոր պարգևավճարների պատճառով։