Փաշինյանը մնալու է իր գաղափարախոսության փլատակների տակ
«Իրական Հայաստանի» անհեթեթ գաղափարախոսությունը, որ այս օրերին առաջ է մղում Նիկոլ Փաշինյանը, անհասկանալի է մնում նույնիսկ իր կուսակիցների համար, որոնք ոչ մի կերպ չեն ըմբռնում, թե ինչ է դա, ինչպես են ներկայացնելու հանրությանը, և ինչ եղանակով կարող են շահել մարդկանց հավանությունը։ Ավելին, օրերս ԱԺ-ում կայացած հավաքին պարզ ասել են, որ այդ գաղափարախոսությունը հերթական սպառանլիքն է դառնալու ՔՊ հետագա պաշտոնավարմանը։
Փաշինյանը կատաղել է կուսակիցների այս տրամադրվածությունից, հայտարարել, թե միայնակ էլ լինի, իրականություն է դարձնելու այն։ Զարմանալի չէ, որ հենց երեկ նա գրառում է արել, քաղաքացիներին հրավիրել է միասին քննարկելու իր գաղափարախոսական նախագիծը։ «Նման քննարկմամբ հետաքրքրված քաղաքացիներին, 20-30 հոգանոց խմբերով, հրավիրում եմ Կառավարություն՝ Նախագիծն անկաշկանդ մթնոլորտում քննարկելու»,- նշել է նա՝ կոչ անելով 25-30 հոգանոց խմբեր ձևավորել, գալ կառավարություն՝ նախագիծը քննարկելու։ «70 հոգանոց և ավելի մեծ խմբեր ձևավորելու դեպքում ինքս կայցելեմ Ձեր բնակավայր՝ Նախագիծը քննարկելու»,-գրել է Նիկոլ Փաշինյանը։
Մի կողմ թողնենք, որ Փաշինյանի այս առաջարկը նման է պատերազմի օրերին արած առաջարկին՝ «բռոնիկ-կասկա» վերցնել ու գնալ ռազմաճակատ։ Փաստացի, Փաշինյանը հաստատում է, որ խնդիրներ ունի իր խառնիճաղանջ մտքերը դասավորելու, դրանք հանրությանը ներկայացնելու հարցում, և նույնիսկ կուսակիցներն այդ հարցում ի զորու չեն զինակիցներ դառնալ։ Արդյունքում, ինչպես միշտ պատասխանատվությունը փորձում է բարդել մարդկանց վրա։ Իսկ որպես եղանակ ընտրել է Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» շարժման մեթոդները, երբ տարբեր, իշխանության հավատարիմ բլոգերների, քաղաքացիների, գործիչների հավաքում են մի սենյակում, «ջան ասում-ջան լսում»։
Աննա Միքայելյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT