ԱԳՆ-ն վերջապես որոշեց շարժվել
ՀՀ ԱԳՆ-ի մոտ այսօր բողոքի ակցիա է կայանալու՝ ի պաշտպանություն Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այլ ներկայացուցիչների։ Նման մի ակցիա էլ երեկ էր կայացել, կառավարության շենքի դիմաց։
2023 թ. սեպտեմբերից հետո, երբ տասնյակ հայեր հայտնվեցին ադրբեջանական բանտում, ՀՀ գործող իշխանությունները մատը մատին չեն խփել նրանց իրավունքները պաշտպանելու համար։ Օրերս հրապարակված Ռուբեն Վարդանյանի լուսանկարները, որտեղ նա ակնհայտորեն խոշտանգված տեսք ուներ, լցրել է շատերի համբերության բաժակը, և Փաշինյանից ու նրա թիմից գործուն քայլեր են պահանջում։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը միայն մի քանի օր առաջ Ժնևում բարեհաճել էր հիշել ապօրինի դատավարությունների մասին։
ԱԳՆ-ն այսօր, նախքան բողոքի ակցիան արդեն հայտարարություն է հրապարակել՝ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակման խնդրի և «դատավարություններից» հրապարակայնացվող տեղեկությունների վրա։ «Խորը մտահոգություն են պատճառում հայազգի ռազմագերիներից, պատանդներից, այլ պահվող անձանցից 23-ի նկատմամբ «դատավարություններից» տեսաձայնագրություններ և լուսանկարներ ներառող հրապարակումները, նշյալ անձանց` ներառյալ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանների կողմից հրապարակայնացվող տեղեկությունները՝ կալանավորված անձանց նկատմամբ ներգործության, խոշտանգումների և նրանց առողջական վիճակի ակնհայտ վատթարացման մասին»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայաստանի կառավարությունը շարունակում է ստանալ հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց նկատմամբ արգելված միջոցների կիրառման մասին տեղեկություններ, նշել են ԱԳՆ-ից։ Հերթապահ այս հայտարարությունը, կարելի է ասել, ոչ մի պահանջ չի ներկայացնում Ադրբեջանին։ Գործող իշխանություններն ինչպես խամաճիկ կային, այնպես էլ շարունակում են մնալ։
Անի Մինասյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT