Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում «Բասիջ» nւժերի հրամանատարի uպանության մասին Որպես Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան՝ խստագույնս դատապարտում եմ Եվրոպական խորհրդարանում Փաշինյանի հնչեցրած զրպարտությունները․ Ռոբերտ ԱմստերդամԴրսից տղա ես բերում երկրիդ անվտանգությունն ապահովող ինստիտուտների դեմ․ Արշակ ԿարապետյանԱյս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք. Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեԱյսօր ստացանք Դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանԲա չիմացաք…արևմուտքը խոստովանեց՝ Հայաստանը բռնապետանում է․ Արմեն ԱշոտյանԱվտոհայելիները տարել ու թողել էին գրություն․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումըԵթե մենք ճիշտ և առանց էմոցիաների վերլուծենք մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը, մենք կկարողանանք ճիշտ հետևությունների հանգել և վերլուծել մեր պետության և տարածաշրջանի անվտանգության խնդիրը․ Մհեր ԱվետիսյանԻրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան
Հասարակություն

6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան.

Ոստիկանության 6-րդ վարչության 12 աշխատակիցները, որոնցից մեկը զինված էր, մտել են Արմաշի ալյուրի գործարան: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է «Մոդուս Գրանում հոլդինգ»-ի սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանը:

Այս հոլդինգի մեջ է մտնում նշված գործարանը, որտեղ էլ տեղակայված է հոլդինգի գրասենյակը: Ընկերությունը, որը նախկինում հայտնի էր որպես «Մանանա գրեյն», մի քանի ոլորտում է բիզնես ծավալում՝ քարի հանքի շահագործում ու քարի մշակում, ընտանի կենդանիների համակցված կերերի գործարան, ալյուրի արտադրություն եւ այլն: Գուրգեն Նիկողոսյանի խոսքով՝ իրեն չեն տեղեկացրել, թե ինչ հիմքերով են խուզարկություն կատարում. «Ես հանրապետությունում չեմ եղել, եկել են զինված, 12 հոգով մտել հիմնարկ: Ու թուղթ ցույց չեն տվել»: 6-րդ վարչության տնտեսական հանցագործությունների բաժնի աշխատակիցները, ըստ հոլդինգի սեփականատիրոջ, դեռ հինգշաբթի օրվանից են սկսել ստուգումները, որը վերաբերում է հոլդինգի 2016-2018 թվականների աշխատանքներին:

Ստուգումների առաջին օրվանից հետո, Նիկողոսյանի պատմելով, թաղայինների, գյուղապետերի միջոցով, 6-րդ վարչության բաժանմունք են հրավիրել ընկերության աշխատակիցներին. «Սպառնացել են՝ եթե ճիշտը չգրեք, ձեզ կտանենք Երեւան: Ասել են՝ էն ընկերոջդ արդեն տարել ենք, գիտե՞ք 6-րդ վարչությունն ինչ ա: Ահաբեկել են մարդկանց: Իրենց սահմանադրական իրավունքն էլ խախտել են, չեն զգուշացրել իրավունքների մասին, որ կարող են ցուցմունք չտան: Բայց սպառնացել են: Մեր աշխատողներից մեկը քննությունից հետո եկավ ու մեր մյուս աշխատողների ներկայությամբ ասաց՝ ինձ ծեծեցին: Ասացի՝ գնա իրավաբանի մոտ, ոստիկանություն գնա, ՄԻՊ գնա: Ասաց՝ չէ: Մենք ունենք ձայնագրություն, որ աշխատակիցները պատմում են, ոնց են զեկուցագիր գրել: Այսօր էլ քարի հանքի պետին են հրավիրել Երեւան՝ 6-րդ վարչություն: Հարցաքննվող մեր աշխատակցին ասել են՝ մենք գիտենք, որ երկու ցուցակով եք աշխատավարձ ստանում, գրեք՝ ինչքան: Նա էլ ասել է՝ էդպես չի: Քննիչներն էլ ասել են՝ գրեք որ նոր տարուն փող եք ստացել՝ հավելավճար, որը չի գրանցվել: Նա էլ ասել է՝ ես հավելավճար չեմ ստացել»:

Գուրգեն Նիկողոսյանը պնդում է՝ իրավապահների նման գործողությունների պատճառով իր բիզնեսը տուժում է, հոլդինգն ունի մոտ 500 աշխատակից, բոլորը գրանցված են, բոլորի աշխատավարձերը վճարում է, բոլոր փաստաթղթերը կարգին են։

«Իմ հեղինակության հետ են խաղում, ես Հայաստանի հանրապետության քաղաքացի եմ: Գործունեություն եմ ծավալել 1992 թվականից, քանի իշխանություն է փոխվել, ես ի՞նչ մեղք ունեմ: Մեր աշխատանքը կաթվածահար են անում: Սա սեփականության իրավունքի ոտնահարում է: Քննությունը չի ավարտվել, բայց հիմա ուզում եմ հանրությունը տեղյակ լինի, որ նոր Հայաստանում նման ձեւ են վարվում: Չգիտեմ՝ կարող է սա մասնավոր անձերի խնդիր է, որոնք աշխատում են պետական ատյաններում: Մտածում եմ՝ եթե արագ պատասխան չստանամ այս ամենի համար, ամենը վաճառեմ ու գնամ Հայաստանից, որովհետեւ սա դարձել է ոչ թե պետություն, այլ՝ բռնապետություն: Իմ 8-րդ դասարանցի տղան ասում է՝ պապա, կարո՞ղ է գան ինձ էլ քննեն: Ուզում են վրաս գործ «կարեն»»: Այս առնչությամբ Aravot.am-ը մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանում է խնդրել ոստիկանությունից, որտեղից վստահեցրել են՝ ավելի ուշ կներկայացնեն դրանք: