Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ես երազանք ունեմ կառուցել Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանն Իռլանդիայում. Հայաստանն այժմ կառուցում է այն, որը հիանալի տեսք ունի. Քոնոր ՄաքԳրեգորԱրարատի մարզի քրեական ոստիկանները Ոսկետափում հետախուզվողի են հայտնաբերել Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման Օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներԻրանում խաղաղ ցուցարարներին միացել են զինվшծ անձինք, որոնց նպատակն էր ավելացնել զnհերի թիվը, քանի որ Թրամփն ասել էր, որ այդ դեպքում կմիջամտի. ԱրաղչիՄենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել. արդարությունն ու արդատությունը զգացողություն է, որը չունենք. ՓաշինյանԳործող իշխանությունների հականվաճումները, որոնք շատ մոտ ապագայում պարտադիր վերանայման անհրաժեշտություն ունեն․ Հայկ ՖարմանյանԻնչ է արել Կառավարությունը քո 65 մլն դոլարով․ Նարեկ ԿարապետյանWednesday-ն ընդմիջում է վերցնում. Netflix-ը սիրված սերիալի վերադարձը հետաձգում է մինչև 2027 թվականըԻրանի առաջնորդները ցանկանում են բանակցել, սակայն հնարավոր է, որ մենք ստիպված լինենք գործել մինչ հանդիպումը․ Թրամփ2026 թվականի «Ոսկե գլոբուս»-ի կարևորագույն պահերը Մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան․ մենք ունենալու ենք օրինական, ոչ թե կամայական պետություն․ Ռուբեն ՄխիթարյանԱլոնսոն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունըՈւկրաինային 800 միլիարդ եվրո տրամադրելը Եվրոպային կտանի տնտեսական փլnւզման. ՕրբանԱդրբեջանը մեր ոխերիմ թշնամին է, մեր տղաներին մահվան են մատնել․ Գոհար ԴավթյանԱշխարհը միաբևեռ չի լինելու, Ռուսաստանի հաղթանակը գողանալ չի հաջողվում․ Մհեր ԱվետիսյանԹրամփն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Աշխարհահռչակ Քոնոր ՄաքԳրեգորն անդրադարձել է Հայաստանում Քրիստոսի արձանի կառուցմանն ու պատմել նման արձան Իռլանդիայում կառուցելու երազանքի մասինԵկեղեցու դեմ բռնաճնշումները շարունակվելու են․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Լեռնային Ղարաբաղի հատուկ կառավարման կոմիտեի ստեղծման օր, ՀՀ կառավարության ծրագրի քննարկում
Քաղաքականություն

Խոշորացման առումով խնդիր չկա. ո՞ր տարբերակն է գյուղատնտեսության համար առավել արդյունավետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2025 թվականների ծրագրի բաղադրիչներից մեկը վերաբերում էր գյուղատնտեսությանը, ի մասնավորի՝ վարկերի տոկոսների սուբսիդավորմանն ու ինտենսիվ այգի հիմնելու դեպքում կատարված ծախսերի մասնակի փոխհատուցմանը: Վերջին շրջանում սկսել են տարբեր կարծիքներ հնչել, որ այդ ծրագրի հիմնական շահառուները խոշոր հողատերերն են, նշվում են նաև որոշ անուններ: Իրականում արդյո՞ք գյուղացիները տուժում են, իսկապե՞ս միայն խոշոր հողատերերն են օգտվում դրանից:

«Փաստ» թերթի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրականում ամեն ինչ միանշանակ չէ: Բանն այն է, որ, պայմանականորեն, ասենք, 1000 քմ տարածքի վրա անհնար է իրականացնել այն ծրագրերը, որոնց առումով պետք է տրամադրվեր սուբսիդավորումը: Որևէ մեկն այդպիսի հողակտորի վրա պարզապես չի կարող ապահովել համապատասխան ենթակառուցվածքներ: Իրական նպատակը խոշորացման միջոցով առավել մեծ արդյունավետություն ապահովելն է: Դրա արդյունքում, մեր տեղեկություններով, շատ գյուղացիներ կարողանում են աշխատել օրական մինչև 10-12 հազար դրամ աշխատավարձով, այսինքն՝ ոչ թե 1-2 ամիս, այլ տարին 12 ամիս կայուն եկամուտ ունենալ, միևնույն ժամանակ հնարավոր է լինում ապահովել կայուն արտահանման ծավալներ:

Ինչ վերաբերում է փորձագետների կարծիքին, ապա մասնավորաբար «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը նախ հարց է բարձրացնում, թե ինչպե՞ս է ստացվում, որ ամեն նախաձեռնություն միանգամից վատ է դիտարկվում: «Ցավոք, ունենք այնպիսի գործադիր իշխանություն, որը երբ պարզապես ասում է՝ բարև, հասկանում ես, որ այդ բարևի մեջ լինելու է սխալ: Քանի որ գործադիրն ունի սխալ անելու հատկությունը, կամայական պրոյեկտ, որը գալիս է, առաջին բանը, որ ուզում են անել, բացասական գնահատական տալն է», -ասում է Պիպոյանը:

Նա նշում է, թե որևէ մեկի համար գաղտնիք չէր, որ գյուղատնտեսության վիճակը մեր երկրում վատանալու էր, բացատրում կոնկրետ օրինակով. «Մեծ պապն ուներ մեծ հող, նա իր հողը թողել էր երեք որդիներին, արդեն այդ հողը երեք անգամ փոքրացել էր, հետո որդիներից ամեն մեկը թողել էր իրենց երկու կամ երեք որդիներին, ևս երկու անգամ փոքրացել էր: Հիմա մի սերունդ էլ է փոխվում, ու այն մեծ հողակտորը փոքր կտորների վերածվեց: Մեկը մշակում է, կողքինը չի մշակում, իսկ փոքր տարածության մեջ արդյունավետ կառավարում չկա։ Պետք էր անել այնպես, որ տեղի ունենա խոշորացում: Խոշորացումը հնարավոր էր իրականացնել երկու եղանակով՝ բոլորին թույլ տալ կամ այնպես անել, որ խոշորը գա, փոքրի հետ միավորվի, կամ փոքրերը միավորվեն իրար հետ, և ստեղծեն արժեք։

Հիմա, երբ քաղաքականության մշակման տեսանկյունից չես կարողանում գտնել այնպիսի լուծում, որ և՛ խոշոր բիզնեսը կարողանա հանգիստ բիզնես անել, և՛ փոքրը պարզապես սպասարկող չդառնա, այդ նույն գյուղացին, որ այսօր պարզապես գործի տեր է դարձել բիզնեսի հաշվին, դժգոհելու է, որովհետև նա արդեն ոչ թե գործընկեր է, այլ սպասարկող: Բայց իրականում այստեղ մեղավորությունը ոչ թե գյուղացունն է կամ բիզնեսինը, այլ քաղաքականություն մշակողինը, որը չի կարողացել այնպիսի քաղաքականություն մշակել, որ հողին շունչ տվողը, որը նաև կապիտալը՝ խոշոր բիզնեսը, պետք է լինի, մի կողմից ցանկանա մտնել խաղի մեջ, մյուս կողմից՝ գյուղացին էլ ուրախանա, որ բիզնեսը եկել է, և ինքը կայուն եկամուտ ունի»:

Այդուամենայնիվ, ինչո՞ւ է թիրախավորվում խոշոր բիզնեսը: «Ապրում ենք մի իրականությունում, որտեղ հարուստներին, կապիտալ ստեղծողին չեն սիրում: Ներդրված չէ համակարգ, որն ունենա որոշակի իմաստով սոցիալական արդարության բաղադրիչ: Սկանդինավյան երկրները դրանով են տարբերվում: Եթե շատ-շատ ես աշխատում, շատ էլ հարկ ես վճարում, եթե քիչ ես աշխատում, քիչ ես հարկ վճարում: Երբ ծայրահեղ աղքատն իր կողքին տեսնում է ծայրահեղ հարուստի, բնականաբար, հասարակությունը բևեռացվում է, կապիտալի նկատմամբ թշնամություն է առաջանում: Հիմա պետությունը պետք է խելք ունենա և այնպես վարվի, որ կապիտալի նկատմամբ թշնամություն չառաջանա, և կապիտալը ստեղծի բարիք: Գյուղերը պետք է ապրեն, այնտեղ պետք է գումար հոսի, բայց այդ գումարը պետք է հոսի այնպես, որ գյուղացին ոչ թե նյարդայնանա, այլ ուրախանա: Պետությունը պետք է կարողանա այնպիսի քաղաքականություն մշակել, որ մի կողմից բիզնեսն ու կապիտալը չորոշեն փախնել, ասելով՝ դա իմ ոլորտը չէ, այսինքն՝ բիզնեսի գումարները հոսեն դեպի այդ ուղղություն, մյուս կողմից՝ հոսեն այնպես, որ գյուղացին չլինի դժգոհ, այսինքն՝ ունենա գործընկերոջ կարգավիճակ, թեկուզ փոքր շահաբաժնի»,-ասում է Բաբկեն Պիպոյանը:

Հավելում է՝ խնդիրը ոչ թե խոշորացումն է, ոչ թե այն է, որ այստեղ խոշորը մասնակցում է, այլ այն, որ չեն կարողանում մշակել մեթոդաբանություն, որ բոլորը լինեն ներառական, թե չէ խոշորի մասնակցելը պրոբլեմ չէ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում